Հանրահավաք Հանրապետության հրապարակում. ՈՒՂԻՂ          Տեսանյութ.Ոստիկանական մեծ ուժեր են բերվել Հանրապետության հրապարակ       Երևանի խնդրանքով ռուս սահմանապահները կմնան հայ-թուրքական և հայ-իրանական սահմանին    

13 մար 2024 13:36

Ադրբեջանն ասել է, թե տալիք չունեն.եթե տալիք չունեն, ուրեմն խաղաղության պայմանագիր չեն ուզում կնքել, քանի մեր հողերից վերցրել են

Ադրբեջանն ասել է, թե տալիք չունեն.եթե տալիք չունեն, ուրեմն խաղաղության պայմանագիր չեն ուզում կնքել, քանի մեր հողերից վերցրել ենԵրեկ մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով այն լուրերի մասին, թե ՀՀ կառավարությունը պատրաստվում է Տավուշի գյուղեր հանձնել Ադրբեջանին, ասել է հետևյալը. «Երբեք ոչ մի քննարկման ժամանակ խոսք չի եղել և խոսք չի կարող լինել Տավուշի մարզի որևէ գյուղ հանձնելու մասին: Երբ ադրբեջանական մամուլում բարձրաձայնվում են գյուղերի անուններ, ՀՀ տարածքում երբեք այդպիսի անուններով գյուղեր չեն եղել»:

Նրա խոսքով՝ դելիմիտացիայի գործընթացում պետք է ելնել դե յուրե իրողությունից: Իսկ թե որտեղից պետք է սկսել դելիմիտացիան, ինչպես ասաց վարչապետը, կան ամենատարբեր տեսակետներ: «Ես նախկինում էլ չեմ բացառել և չեմ բացառում, որ կարող է դելիմիտացիայի գործընթացը սկսվել Տավուշի մարզից»,-հավելել է նա:

Այս առնչությամբ Civic.am-ի հետ զրույցում հայտնելով իր տեսակետը՝ քարտեզագետ Ռուբեն Գալիչյանն ասաց, որ Տավուշի մարզում սահմանազատում, սահմանագծումը շատ կարևոր է, քանի որ մենք այնտեղ ունենք երկու անկլավ, որոնք ժամանակին տրվել են Ադրբեջանին, և նրանք այսօր նստած են մեր մայրուղիներին, կողքին կամ վրան։

«Բայց սահմանազատումն այն ժամանակ կարող ենք սկսել, երբ ունենանք խաղաղության պայմանագիր, պատերազմի մեջ չլինենք, ադրբեջանցիները դուրս եկած լինեն իրենց ներխուժած տարածքներից, որտեղ 2021 թվականի մայիսից գրավել են այն բարձունքները, որոնք քանի անգամ հայտարարել են, որ ոչ մի միլիմետր հետ չեն տալու Հայաստանին։ Եթե հետ չեն տալու, էլ ի՞նչ խաղաղության պայմանագիր, ի՞նչ սահմանագծում, ինչի՞ համար է դա»,- ասաց մեր զրուցակիցը։

Քարտեզագետը նշեց, որ սկզբում պետք է այդ խնդիրները լուծվեն, որպեսզի կարողանանք առաջ ընթանալ. առաջինը նրանք պետք է դուրս գան այն տարածքներից, որոնք Հայաստանինն են։

Վարչապետը նաև նշել էր, որ նախ պետք է արձանագրել, թե որն է Հայաստանի Հանրապետությունը, որպեսզի դրանից հետո կարողանանք հստակ ձևակերպել, թե որտեղ, ինչպես Ադրբեջանն ունի տարածքային պահանջներ ՀՀ-ի նկատմամբ, և որտեղ է, որ չունի կամ հնարավոր է, որ չունի տարածքային պահանջներ:

Իսկ թե որն է Հայաստանի Հանրապետությունը, վարչապետն ասաց, որ այդ հարցի համար վիզուալ պատասխան է պատրաստել, և ցուցադրեց քարտեզ ու ընդգծեց. «Հայաստանի Հանրապետությունը սա է»:

Այս առնչությամբ էլ քարտեզագետն ասաց, որ այդ սահմանները կան, և այդ սահմանները գծված են։

«Եթե Ալիևը չի համաձայնում, որ 1991 թվականի իր առաջարկած ու վավերացրած սահմանով սկսենք սահմանագծումը, ուրեմն ոչինչ չի ընդունում իր անցյալից, իր արձանագրածներից։ Եթե ընդուներ, պետք է դուրս գար Հայաստանի ներխուժած տարածքներից, բարձունքներից, այն 207 քառակուսի կմ-ից, որի մասին հայտարարել են, թե տալիք չունեն։ Եթե տալիք չունեք, ուրեմն խաղաղության պայմանագիր չեք ուզում կնքել, քանի մեր հողերից վերցրել եք»,-եզրափակեց քարտեզագետը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր