Ադրբեջանը սկսել է հարձակումն այնպիսի զինատեսակներով, որոնք չեն կիրառվել 1994թ-ի զինադադարից հետո
Ապրիլի 5-ին Հայացք մամուլի ակումբում խոսելով վերջին օրերի պատերազմական գործողությունների մասին ԱՊՀ երկրների ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը նշեց, որ վերջին երեք օրվա իրադարձություններն աննախադեպ են իրենց ինտենսիվությամբ և ներգրավածությամբ. «Ադրբեջանը սկսել է հարձակումն այնպիսի զինատեսակներով, որոնք չեն կիրառվել 1994թ-ի զինադադարից հետո: Այսինքն` դա պահպանումն է այն լարված իրավիճակի, որը տիրում է վերջին մեկ ու կես տարվա ընթացքում, ուղղակի ավելի բարձր մակարդակով»,- ասաց բանախոսը՝ հավելելով նաև, որ Ադրբեջանի համար հիմք են հանդիսացել ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքականության մեջ ունեցած խնդիրները:
Քաղաքագետի խոսքերով՝ Ադրբեջանը ոչ միայն պետք է պատասխանատվության կանչվի այս ամենի համար, այլև ներկայացնի սեփական բացատրությունը, որը ակնկալվում է համաշխարհային հանրության կողմից: Ադրբեջանի նկատմամբ բանաձևեր կիրառելուց բացի, ըստ քաղաքագետի՝ միջազգային հանրությունը պետք է նաև կոնկրետ քայլեր ձեռնարկի: