Ահա թե որն է պատճառը, որ ներկա իրավիճակը չի փոխվում .Արցախը, անկլավները, «Զանգեզուրի միջանցք»-ը և մնացածը չգիտեմ ինչի պահանջներն են, որոնք իրականացվում են Պուտին «բարձր» հովանու և աշխարհի խոշոր խաղացողների հավանության ներքո          10-15 տարվա ազատազրկում անօրինական միգրացիայի կազմակերպման դեպքում. Պետդումա       ՌԴ-ում տեսանյութ է տարածել . ո՞վ է ցանկապատից կախել մանկապարտեզի սանին    

10 հուլ 2017 11:00

Սնունդ ընդունելուց հետո որովայնի շրջանում ցավերի, սրտխառնոցի, գազերի առկայություն և ստամոքսի գռգռոցի հիմնական պատճառը

 

Սնունդ ընդունելուց հետո որովայնի շրջանում ցավերի, սրտխառնոցի, գազերի առկայություն և ստամոքսի գռգռոցի հիմնական պատճառըԵթե հաց ուտելուց հետո ձեզ հաճախակի անհանգստացնում են ցավերը որովայնի շրջանում, սրտխառնոցը, ծանրության զգացումը և գղտոցը, ապա հնարավոր է, որ ձեր աղեստամոքսային ուղու մեջ բնակություն է հաստատել ստամոքսի ագրեսիվ թշնամի՝ Հելիկոբակտեր պիլորի (Helicobacter pylori) մանրէն: 
Հելիկոբակտեր պիլորին ախտածին մանրէների հատուկ տեսակ է, որը ախտահարում է մարդու ստամոքսը և տասներկումատնյա աղին: Այս մանրէները մակաբույծներ են, որոնք արտադրում են մեծ քանակով տոքսիններ (թույներ), վերջիններս վնասում են ներքին օրգանների լորձաթաղանթը: Վնասված լորձաթաղանթը բորբոքվում է, զարգանում է գաստրիտ, ստամոքսի և տասներկումատնյա աղու խոց, ինչպես նաև այլ հիվանդություններ:

Ինչպես գիտենք, մարդու ստամոքսը արտադրում է աղաթթու, ինչի պատճառով հայտնի մանրէների մեծ մասը արագ ոչնչանում է թթվային միջավայրում: Սակայն դա չի վերաբերում հելիկոբակտերին, քանի որ դրա համար հենց այդ միջավայրն է գերադասելի: Helicobacter pylori մանրէի կառուցվածքը հնարավորություն է տալիս առավելագույնս հարմարվել շրջակա միջավայրում, այն ունի մտրակներ, որոնց միջոցով կարող է տեղաշարժվել ներքին օրգանների պատերով, շատ քիչ թթվածին է պահանջում, անհրաժեշտության դեպքում փոխում է իր ձևը՝ դառնալով գնդաձև կամ ձվաձև:

Helicobacter pylori-ն հայտնվելով ստամոքսում սկսում է արտազատել ուրեզա նյութը, որը գրգռում է ստամոքսի լորձաթաղանթը: Վերջինս՝ պաշտպանվելու համար ավելացնում է աղաթթվի և պեպսինի արտադրությունը, արդյունքում հելիկոբակտերը իրեն զգում է, ինչպես ձուկը ջրում, իսկ մարդը՝ ընդհակառակը ունենում է դիսկոմֆորտի, այրոցիձ ցավի զգացում. աղաթթուն սկսում է քայքայել ստտամոքսի պատերը՝ այդ մասին հաղորդելով ցավի զգացումով: Օրգանիզմի իմունային համակարգը երբեմն կարող է հաղթել այդ ագրեսորին, հակառակ դեպքում՝ բժիշկները ախտորոշում են գաստրիտ կամ խոց: 

Հելիկոբակտեր պիլորին առաջին անգամ հետազոտել են ավստրալացի գիտնականներ Ռոբին Ուորենը և Բարրի Մարշալը, ինչի համար նրանք 2005 թվականին արժանացել են Նոբելյան մրցանակի: 

Հելիկոբակտեր պիլորին մարդուն փոխանցվում է վարակված մարդու հետ շփման ժամանակ, դա կարող է լինել ընդհանուր սպասքի կամ հիգիենայի պարագաների միջոցով, որի հետևանքով հնարավոր է, որ ամբողջ ընտանիքը վարակվի մանրէի միևնույն շտամով: Փոխանցման ուղի կարող են հանդիսանալ նաև կեղտոտ ձեռքերը, թուքը և խորխը՝ հազի դեպքում:

Բժիշկները պնդում են, որ հելիկոբակտերն առկա է մոլորակի բնակիչության 70%-ի աղեստամոքսային տրակտում:

Իր կենսագործունեության ընթացքում մանրէն ճեղքում է (քայքայում է) ստամոքսը պաշտպանող լորձը, իսկ մերկացած և անպաշտպան հատվածի վրա անմիջականորեն ազդում է ագրեսիվ ստամոքսահյութը, որն իր մեջ պարունակում է մի շարք մարսողական ֆերմենտներ: Բացի այդ հելիկոբակտերն արտադրում է հատուկ թույներ, որոնք ընդունակ են առաջացնել իմունային բորբոքում, ինչի հետևանքով կարող է առաջանալ լորձաթաղանթի անջատում ստամոքսի պատից:

Որոշ դեպքերում մանրէն կարող է սադրել ստամոքսի կողմից աղաթթվի արտադրման նվազեցում, որը նույնպես վնասակար է և հանգեցնում է ստամոքսի ատրոֆիկ գաստրիտի ու մարսողական համակարգի գործունեության խանգարում: Համաձայն մասնագետների կարծիքի, ստամոքսի հիվանդությունների առաջացմանը մեծապես նպաստում է անկանոն և ոչ ճիշտ սնունդը:

Հաշվի առնելով ժամանակակից կյանքի բարձր տեմպը, ժամանակի սղությունը, առավել կարևոր է դառնում սեփական առողջության պահպանումը: Դրա համար անհրաժեշտ է անմիջապես դիմել համապատասխան մասնագետներին, երբ առաջանում են աղեստամոքսային տրակտի աշխատանքի հետ կապված ցանկացած գանգատ:

Բժշկին դիմելու համար ցուցում են հետևյալ հիմնական ախտանշանները.

• սնունդ ընդունելուց հետո որովայնի տարբեր հատվածներում և կրծոսկրի հետևի մասում ցավեր,
• հաճախակի գղտոց՝ երբ բնորոշ ձայնով բերանի խոռոչում է հայտնվում թթվահամ և նեխած ձվի հոտով ստամոքսի պարունակությունը,
• կլման խանգարում, երբ դժվարանում է սննդի և հեղուկների կուլ տալը,
• սրտխառնոց և որովոյնում ճնշման զգացում,
• փսխում,
• հաճախակի մետեորիզմ (գազերի առկայություն) և ստամոքսի գռգռոց,
• ախորժակի խանգարում և անհայտ պատճառներով քաշի կորուստ,
• աղիներ աշխատանքի փոփոխություն՝ փորկապություն, որը տևում է 48 ժամից ավելի, և հաճախակի լուծ,
• կղանքային կամ փսխման զանգվածում արյան առկայություն:

Աղբյուր` NCDC, Armenia ֆեյսբուքյան էջ



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր