Հարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված սպասվում է բարձր ջերմային ֆոն          «Զվարթնոց» օդանավակայանի մոտ ճակատ ճակատի մեքենաներ են բախվել, վիրավոր կա       Շահրամանյանի կողմից Ադրբեջանին փոխանցված հայտարարության տեքստում չկա որևէ հիշատակում Արցախի լուծարման կամ ՀՀ ԶՈւ վերաբերյալ    

17 սեպ 2018 12:02

ԲՀԿ-ն բազում տեսանելի եւ անտեսանելի կոալիցաների մեջ է եղել ՀՀԿ-ի հետ

ԲՀԿ-ն բազում տեսանելի եւ անտեսանելի կոալիցաների մեջ է եղել ՀՀԿ-ի հետՄեր ցուցակում կա Միքայել Հասրաթյան, բայց նա կապ չունի Միքայել Մինասյանի քեռու տղայի հետ: Այս մասին ԱԺ ճեպազրույցների ժամին  ասաց ԵԼՔ խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը:
«Տիկին Զոհրաբյանը նաեւ նշեց մեկ անձի մասին, որը Զորի Բալայանի բարեկամն է: Մենք պատկերացում չունենք, թե ում մասին է խոսքը: Վիկտոր Մնացականյանը Միքայել Մինասյանի սանիկն է, նա շատ ակտիվ մասնակցել է հեղափոխության օրերին տեղի ունեցող ակցիաներին: Կան դրա տեսանյութերը: Հայտնի ակցիան՝ գորգերով, որն Աբովյան փողոցում տեղի ունեցավ, դրա հեղինակը նա էր»,- ասաց նա:
Լենա Նազարյանը  նշեց, որ Մնացականյանը Մինասյանի սանիկն է եղել այն ժամանակներից, երբ Մինասյանը հայտնի «դեմք» չի եղել: «Այդ մարդը Երեւանում հայտնի է իր բարեգործական եւ զարգացման ծրագրերով:
 
Լենա Նազարյանը իր խոսքում նշեց, որ ապրիլի 17-ին Ծառուկյանի դաշինքը 9 պատգամավոր կողմ է եղել Սերժ Սարգսյանի վարչապետությանը: «Այդ կուսակցությունը մի քանի անգամ կոալիցիա է կազմել ՀՀԿ-ի հետ: 2008 թվականի մարտին՝ Մարտի 1-ից 20 օր հետո, կոալիցիա են կազմել ՀՀԿ-ի հետ: Տիկին Զոհրաբյանը կողմ է եղել 2008 թվականի Մարտի 1-ին Երեւանում արտակարգ դրություն մտցնելուն: ԲՀԿ-ն բազում տեսանելի եւ անտեսանելի կոալիցաների մեջ է եղել ՀՀԿ-ի հետ: Այս ամենից հետո իրենք մեզ մեղադրում են ՀՀԿ-ի հետ համագործակցության մեջ»,- ասաց Նազարյանը եւ ընդգծեց՝ հույս ունեն, որ Նաիրա Զոհրաբյանի այն հայտարարությունը, թե իրենց համար Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը գոյություն չունեն, իսկապես արվում է վերջին անգամ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր