Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման          Տեսանյութ.Փարիզում տղամարդը ներխուժել է Իրանի հյուպատոսության շենք և սպառնացել պայթեցնել իրեն. տղամարդուն ձերբակալել են       Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը    

09 սեպ 2020 15:52

Արա՛, ով նստում ա, էս ժողովրդին քամում ա.Քաղաքացիներին չգոհացրեց ՊԵԿ պատասխանը

«Երեք դոլարով մարդիկ ապրանքը ստանում էին, աշխատում... էդ կետերը, որ նայում ենք, ուղղակի չեն թողնում աշխատենք... Մի բանը չի կարելի մի 60 անգամ թանկացնել... Արա՛, ով նստում ա, էս ժողովրդին քամում ա, որ ի՞նչ, անհատ ձեռներեցներին ի՞նչ եք տվել, ի՞նչ եք ուզում. թողե ՛ք գոյատևենք և վերջ: Մի պահ պատկերացրեք, որ էդ առևտրով զբաղվող մարդիկ վաղը դուրս չգան աշխատանքի: Սա թանկացնել չի, սա փակել ա, բլոկ անել: Թող նախօրոք ասեին... Հիմա ապրանքն էս երկու օրը պիտի հասնի տեղ: Ենթադրենք, ես պիտի վճարեի 800 -1000 դոլար, հիմա պիտի վճարեմ 6 հազար դոլար... որտեղի՞ց մուծեմ... թող ապրանքը մնա իրանց...»,- զայրացավ կառավարության դիմաց բողոքի ակցիա իրականացնող առևտրականներից մեկը:


Ավելի վաղ հայտնել էինք առևտրականների բողոքի ակցիայի մասին՝ ընդդեմ մաքսազերծման նոր կարգի:
***
Կառավարության դիմաց բողոքի ակցիա կազմակերպած քաղաքացիները, որոնք հագուստ են ներկրում տարբեր երկրներից և բողոքում են մաքսազերծման նոր կարգից ու գներից, գնացին Պետական եկամուտների կոմիտե:


«Մենք ուզում ենք, որ փոփոխություններ չլինեն, մաքսազերծումը կիլոգրամներով լինի։ Գնացել էի մաքսազերծելու, բայց շատ թանկ էր, ձեռնտու չի, դրա համար պահանջում ենք ապրանքը հին ձևով մաքսազերծել։ Ես ապրանքի համար վճարել եմ, բայց չեմ մաքսազերծել, մնացել է պահեստում։ Պահեստին գումար եմ տվել, որ ապրանքը մնա, չկորի։ Պատկերացրեք՝ մաքսազերծումն էնքան թանկ է, որ պահեստին եմ գումար տալիս ապրանքը պահելու համար»,- մինչ ՊԵԿ գնալը կառավարության դիմաց ասաց առևտրականներից Գրիգոր Ազատյանը։


Նրա խոսքով, պետք է հարց լուծվի, որ մարդիկ շարունակեն առևտուրը, որ բեռ գա Հայաստան։ Նրանք նշում են, եթե շարունակեն այսպես մաքսազերծել ապրանքները, ապա առաջիկայում որևէ ներմուծում չի լինի։


Հացրին, թե մաքսազերծման նոր կարգով ի՞նչ թանկացումներ կլինեն, որքանո՞վ կբարձրանա ապրանքի գինը, ակցիայի մասնակիցը նշեց՝ ֆիքսված թիվ չի կարող ասել, քանի որ ամեն ապրանքի մաքսազերծման համար մի գին է լինելու.


«Մաքսայինը 2-4 անգամ թանկացրել է գները, այդքան էլ մենք են թանկացնելու։ Հատի մեջ 1000-2000 դրամ թանկացում է լինելու։ Մենք Կառավարությունից պատասխան ենք ակնկալում, և այժմ նամակով դիմելու ենք։ Երկու տարի կիլոգրամներով էինք աշխատել, հիմա արդեն այս ձևով»։


Գրիգոր Ազատյանը նշեց, որ տեքստիլի դեպքում կիլոգրամի դիմաց 3.25 դոլար է եղել մաքսատուրքը, իսկ հիմա կոնկրետ ֆիքսված թիվ չկա։ Նա նշեց, որ եթե անգամ թանկացում է նախատեսվում, թող դա լինի ֆիքսված վիճակում։


«Ի տո լավ չի առևտրի վիճակը, ամեն ինչ թանկացել է։ Բացի այդ, պահեստը փոշոտ տարածք է, ես իմ ապրանքը պիտի բացեմ, փոշոտե՞մ։ Մի մեշոկ ապրանքը պիտի հատ-հատ քանդես, հաշվես, պարունակությունը նշես։ Այսինքն՝ մեզ համար այս աստիճան բարդացնում են գործընթացը։ Որոշումն ընդունելուց առաջ գոնե պետք է մեզ հետ քննարկում լիներ, իսկ եթե հարցին լուծում չեղավ, մենք բեռը չենք բերի, որևէ մեկն ապրանք չի պատվիրի»,- նեղսրտած նշեց առևտրականը։


Այնուհետև առևտրականները եկան Պետական եկամուտների կոմիտեի դիմաց՝ իրենց ակցիան այնտեղ շարունակելու համար։ Նրանց մոտեցավ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Լուսինե Մկրտչյանը։


«Ձեր բոլոր հարցերին կպատասխանի մաքսայինի պատասխանատուն, պատրաստ է քննարկելու հարցերը, համաձայնեցված շարունակել աշխատանքները։ Մաքսայինի պատասխանատուի աշխատավայրը Իսակովի վրա է»,- քաղաքացիներին ասաց Լուսինե Մկրտչյանը։


Քաղաքացիներին չգոհացրեց ՊԵԿ պատասխանը։


Քաղաքացիները չհամաձայնվեցին գնալ, «թող իրենք գան, ավելի հեշտ է մեկ-երկու հոգով գալը, քան այսքանով գնանք»։ Սակայն մի քանիսը նշեցին, որ ավելի լավ է գնալ։ Այոնւհետև որոշեցին գնալ ու տեսնել, թե ինչ են իրենց պատասխանում։ 


«Ով նստում է, այս ժողովրդին քամում է։ Ինչ եք տվել անհատ ձեռներցներին, ինչ եք ուզում։ Թողեք մարդիկ իրենց պրոբլեմներով տապակվեն։ Մեր հարցը սա է՝ թողեք գոյատևենք և վերջ»,- ասաց քաղաքացիներից մեկը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր