Տեսանյութ.Խավարման կարգ` ի հիշատակ Քրիստոսի մատնության և չարչարանքների          Մարտի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը       Տեսանյութ.Ավագ Հինգշաբթի՝ Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատում, Խորհրդավոր ընթրիք    

07 հուն 2021 13:51

Հնարավո՞ր էր Լավրովյան պլանն իրագործել առանց պատերազմի... եւ կանխորոշված էր պատերազմի ելքը՝ Հայաստանի պարտությամբ

2018թ-ից Նիկոլ Փաշինյանը իր թիմով ի ցույց դրեց, թե ինչպես կարելի է պետական համակարգը կազմաքանդել, փոխարենը ներդնել  ստի, կեղծիքի, մանիպուլատիվ համակարգ  եւ այն ֆեյքերի բանակի միջոցով  ներկայացնել՝ իրականություն։ Այս մասին հայտարարություն է տարածել «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը։

Հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում է.

«Արդյոք պատերազմն անխուսափելի էր, պատասխանը  համոզիչ կլինի, եթե համադրենք  վերջին տարիների իրադարձությունները։ Իրար հաջորդող  իշխանությունները  տարիներ  շարունակ  անտեսում էին ընդդիմության ահազանգերը, այդ թվում՝ հորդորները սթափվելու, առ այն,  որ  Ադրբեջանը, ներդնելով տասնյակ միլիարդավոր դոլարներ,  բանակը զինելով,  ինչ-որ պահի օգտագործելու էր մեր դեմ, իսկ իշխանություններն ականջալուր չեղան, տրվեցին թալանի, ճոխության, դղյակաշինության, նույնիսկ բանակը վերածեցին բիզնես ոլորտի եւ բաձրաստիճան սպայակազմը, հատկապես  գեներալները՝  անվտանգության  ռազմավարությունը մշակելու  փոխարեն, ի հաշիվ բանակի, վերածվել էին  օլիգարխների, իսկ քաղաքական իշխանությունն  իր  քարոզչամեքենայով բանակին բոլոր միջոցներով հեռու էին պահում հանրության տեսադաշտից՝ իբր բանակը չվնասելու համար։ Իսկ թշնամին  պատրաստվում եւ փորձարկում էր իր հնարավորությունները, մասնավորապես՝  2014թ-ի օգոստոսի դիվերսիոն  գործողությունները, 2016թ-ի ապրիլյան քառօրյա պատերազմը։

2018թ-ից Նիկոլ Փաշինյանը իր թիմով ի ցույց դրեց, թե ինչպես կարելի է պետական համակարգը կազմաքանդել, փոխարենը ներդնել  ստի, կեղծիքի, մանիպուլատիվ համակարգ  եւ այն ֆեյքերի բանակի միջոցով  ներկայացնել՝ իրականություն։  Ինչից բնականաբար իրազեկված էր թշնամին, որը եւ լրացուցիչ փաստարկ էր պատերազմը սկսելու համար։

Այնուամենայնիվ, պատերազմ սկսելու համար դեռեւս բավարար չէր  վերոնշված բոլոր գործոնների համադրումը, որովհետեւ պատերազմը չէր կարող սկսել Ադրբեջանը՝ Թուրքիայի աջակցությամբ, նույնիսկ Ռուսաստանի բարի կամքով, եթե չլիներ Մինսկի խմբի համանախագահ երկրների կունսեսուսը՝ կյանքի կոչել Մադրիդյան սկզբունքը, ինչը վերջին տարիներին վերափոխվել էր Լավրովյան պլանի, որից Ռուսաստանը երբեք  չէր հրաժարվել եւ միշտ փորձել է պարտադրել։ Եվ հիմա բացահայտված կարելի է համարել 2018թ-ի ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանում տեղի ունեցած գործընթացը, որը Նիկոլն անվանեց  թավշյա հեղափոխություն՝ իրականում Լավրովյան  պլանի կյանքի  կոչելու  առաջին  եւ հիմնական արարն էր, որը նախաձեռնել էին ռուսները Սերժ Սարգսյանի օգնությամբ, ինչն այդ ժամանակ ընկալվում էր, որ իբր Ռուսաստանը ցանկանում էր Կարեն Կարապետյանին  իշխանության բերել, բայց Սերժ Սարգսյանը, ի հեճուկս ռուսների, իշանությունը հանձնեց  Նիկոլին։

Քանի որ, ինչպես  Սերժ Սարգսյանը, այնպես  էլ Մուկուչյանի  թվանկարչությամբ,  ցանկացած «լեգիտիմ»  իշխանությունն ի  վիճակի չէր լինի կյանքի  կոչել  Լավրովյան պլանը։  Առավել եւս Ռուսաստանի համար անընդունելի էր բացահայտ իրենց  մարդ համարվող որեւէ մեկը, այդ թվում՝ Կարեն Կարապետյանը, կյանքի կոչեր Լավրովյան պլանը, որպեսզի Հայաստանում  հակառուսական ալիք չբարձրանար։ Հիմա  հարց՝ հնարավոր էր  Լավրովյան  պլանն իրագործել առանց պատերազմի, համոզված եմ՝ ոչ եւ կանխորոշված էր պատերազմի ելքը՝ Հայաստանի պարտությամբ, որի հիմքերը դրվեց  1995թ-ից եւ 26 տարի չարժեւորելով մեր հաղթանակը, կայուն շարժվում էինք  դեպի  2020թ-ի խայտառակ պարտությունը, որի գինը Արցախի հանձնումն էր մի մասը թուրքերին, մի մասը՝ ռուսներին։  Արցախի Ռուսաստանին հանձնելու  ծրագիրը ռուսների եւ զորիբալայանական կլանի վաղեմի երազանքն էր, ինչը կյանքի կոչվեց հազարավոր  զոհերի, Շուշիի, Հադրութի հանձնելու եւ ազգի ողնաշարը կոտրելու գնով։

Կարելի է համոզված պնդել, որ պատերազմն  անխուսափելի էր  եւ միայն  ժամանակի խնդիր էր, իսկ  ժամանակը վերահսկելու  եւ ուղղորդելու ֆուկցիան իրենց  վրա  վերցրեցին թուրքերը եւ ռուսները, իսկ  Ռուսաստանը, Միացյալ Նահանգներին եւ Ֆրանսիային շրջանցելով, նրանց թիկունքում գործարքի մեջ էր  մտել  թուրքերի հետ՝ ներգրավելով Ադրբեջանին եւ Հայաստանի բոլոր ժամանակների ռազմաքաղաքական վերնախավին, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանին, որը դարձավ  հիմնական գործող անձը։ Ըստ պատերազմի մասնակիցների եւ ականատեսների,  այսպիսի կապիտուլացիոն հայտարարությունը հնարավոր դարձավ քաոսի, անկառավարելիության, դավադիր գործնեության եւ քարոզչության, ինչպես նաեւ ստի ու կեղծիքի համադրության հետեւանքով, ասվածի ապացույցն է, թե  ինչպես են իրենց պահել քոչարյանա-սարգսյանական զույգի կողմից բուծած գեներալները, այս ամենի հիմնական պատասխանատուն եւ մեղավորը օրվա իշխանություններն են գերագույն  գլխավոր հրամանատարի ղեկավարությամբ։

Պատերազմի վատթարագույն ելքն արդյոք արտացոլում էր ուժերի իրական դասավորությունը։  Համոզված կարելի է պնդել, որ հնարավոր էր ունենալ ոչ հաղթանակ, ոչ պարտություն արդյունքը, եթե լիներ պատերազմական իրավիճակին  համարժեք գործող արդյունավետ պետական կառավարման համակարգ։

Այն թեզը, որ մի քանի առաջարկ է եղել պատերազմը կանգնեցնելու, որի դեպքում մենք իբր ավելի շահեկան վիճակում կլինեինք, կարծում եմ՝ իրականության հետ աղերս չունի, որովհետեւ միայն նման խայտառակ կապիտուլացիոն իրավիճակում ռուսական ուժերը կարող էին տեղակայվել Արցախում։

Կապիտուլացիայի մասին  հայտարարությունից հետո Հայաստանում ռուսական ուժերը՝ ի դեմս  իշխանության եւ 17-ի, երկիրը տանում են քաոսի, միաժամանակ մնացած  ռուսական  շարասյուններն ստեղծված իրավիճակից  որպես ելք  առաջարկում են Հայաստանը միացնել Ռուսաստանին որեւէ ձեւաչափով ի հաշիվ մեր ինքնիշխանության  կորստի, նույն բանն իրականացնում են իշխանությունը եւ 17-ը խորը ինտեգրման անվան տակ։

Քանի դեռ Ռուսաստանը շարունակում է Նիկոլ Փաշինյանին պահել, ուրեմն դեռեւս գործում է ռուս-թուրքական համագործակցությունը Հայաստանի դեմ, այսինքն՝ մեզ պարտադրելու  եւ մեզանից վերցնելու ծրագրեր  ունեն։

Դավադիր ծրագրերը կանխելու առաջին քայլը  պետք է իշխանություններն օր առաջ հայտարարեն  արտահերթ Ազգային ժողովի ընտրությունների օրը, որը կարող է նշանակվել  6-12 ամսվա ընթացքում, միաժամանակ Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարական տա եւ ձեւավորվի անցումային ազգային համաձայնության կառավարություն, որից հետո 17-ը դադարեցնի ագրեսիվ, վտանգավոր, պետականությունը կազմաքանդող գործունեությունը։

Հաշվի առնելով  հնարավոր օրհասական զարգացումները՝ անհրաժեշտ է համախմբել ողջ հայությանը, հատկապես առավելագույն զգոնություն է պահանջվում քաղաքական դաշտում գործող կուսակցություններից, որտեղ պետք է առաջնային լինի  ազգային ու պետական շահը։

Դեռեւս  կա հնարավորություն՝  իրավիճակը կայունացնելու եւ պետականությունը պահպանելու»։ 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր