Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը       Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին    

06 փետ 2021 12:56

Կարելի է ասել, որ Ջալալ Հարությունյանին պատվավոր թոշակի, կամ վճարովի արձակուրդ են ուղարկել,արդյոք դրանից հետո ինչ որ բանի մասին կխոսի՞

Կարելի է ասել, որ Ջալալ Հարությունյանին պատվավոր թոշակի, կամ վճարովի արձակուրդ են ուղարկել,արդյոք դրանից հետո ինչ որ բանի մասին կխոսի՞«Ջալալ Հարությունյանը ստացել է ռազմական տեսուչի պաշտոն, որը նախկինում իմաստալից էր՝ հնարավորություն էր տալիս երկրի ղեկավարին վերահսկել ԶՈՒ-երը»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Ռազմինֆո մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը՝ անդրադառնալով Ջալալ Հարությունյանի՝ ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետի պաշտոնում նշանակմանը։


Փորձագետն ասում է՝ այդ պաշտոնը նախկինում նախագահին կից էր, հետո վարչապետին կից պաշտոն էր, որի իմաստն այն էր, որ բանակից անկախ մարդ՝ մասնագիտությամբ զինվորական՝ գեներալ, հնարավորություն էր տալիս երկրի ղեկավարին անկախ վերահսկել Զինված Ուժերը։ Իշխանափոխությունից հետո, սակայն, տեսուչին դարձրեցին ՊՆ-ի ենթակա, ինչը անիմաստ է դարձնում այդ պաշտոնը ու դա դարձավ «պատվավոր թոշակի պես մի բան՞։


«Տվյալ դեպքում կարելի է ասել, որ Ջալալ Հարությունյանին պատվավոր թոշակի, կամ վճարովի արձակուրդ են ուղարկել։ Թե դրանից ի՞նչ է բխում և արդյոք դրանից հետո ինչ որ բանի մասին կխոսի՞, դա թողնում եմ ձեզ։ Ակնհայտ է, որ արդեն օբյեկտիվ խոսակցություն դժվար լինի»։


Վրթանեսյանը տեղեկացրեց, որ Ջալալ Հարությունյանին պատերազմի հետ կապված շատ հարցեր կան, ու պատերազմը ցույց տվեց, որ նա ՊԲ հրամանատարի պաշտոնի համար բավականաչափ փորձ ու հմտություն չուներ, բայց ենթադրում է, որ Նիկոլ Փաշինյանը՝ ելնելով անձնական սիմպատիաներից, շտապեց հեռացնել նախկին հրամանատարին, որը ավելի մեծ փորձ ուներ, եղել է նաև ԳՇ պետի տեղակալ։


«Ինչպես տեսանք, Ջալալ Հարությունյանին նշանակելը այդ պաշտոնում բացասական դերը թողեց պատերազմի ընթացքի վրա»,- եզրափակեց Վրթանեսյանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր