Չեմբեռլենը պատմության մեջ մնացել է որպես հանձնող, զիջող.Իրականում ի՞նչ է արել նա. զոհաբերել է իր կյանքն ու ապագան, բայց Բրիտանիան փրկել է պարտությունից          Բաքուն ևս մեկ «հաղթանակ» է ուզում.Ադրբեջանի Նավթադոլարները սպառվում են,Էրդողանին պետք էվճարի պատերազմի ժամանակ աջակցության համար       Անբուժելի քաղցկեղի դեմ պայքարի միջոց է առաջարկվել,ովքեր ունեն կրծքագեղձի եռակի բացասական քաղցկեղի ամենավատ ձևը    

10 հուն 2021 17:00

Զգուշացնում ենք ապօրինի հրահանգներ տվողներին, կատարողներին

«Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը հայտարարությամբ է հանդես եկել այսօր առավոտյան կառավարության մոտից խաղաղ ակցիայի մասնակիցներին բերման ենթարկելու դեպքի վերաբերյալ.


«Այսօր առավոտյան կառավարության շենքի մոտ խաղաղ ակցիայի մասնակիցների նկատմամբ ոստիկանության որոշ ծառայողների կողմից կիրառվել է անհամահաչափ ուժ և բռնություն: Բերման են ենթարկվել շուրջ երկու տասնյակ քաղաքացիներ, այդ թվում՝ Ազգային ժողովի պատգամավորի թեկնածուներ: Չնայած ժամանակավոր իշխանության և իրենց ներկայացուցիչների կողմից ատելության խոսքի տարածմանը, վարչական ռեսուրսի չարաշահմանը, մենք մշտապես մեր թիմակիցներին հորդորել և հորդորում ենք դրսևորել պատշաճ վարքագիծ և չտրվել սադրանքների։


Բացի այդ, ոստիկանությունը բոլորի իրավունքները և հասարակական կարգը պահպանելու պարտականություն ունի, այլ ոչ թե՝ իշխանությանը ծառայելու։


Զգուշացնում ենք ապօրինի հրահանգներ տվողներին, կատարողներին՝  վերադարձեք օրինականության դաշտ, բացառեք ոստիկանության նման ծառայողների ապօրինությունները՝ հակառակ դեպքում անձամբ պատասխանատվություն եք կրելու կատարված անօրինականությունների համար»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր