«Պատրոն Դավոյին» պատկանող ՍՊԸ-ն Հայաստանին մոտ 30 մլն դրամի ավիացիոն տեխնիկա է նվիրում          Բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում 2-ամյա երեխա է մահացել       Ո՞ր ընկերությունների պաղպաղակներում են խախտումներ հայտնաբերվել    

09 օգոս 2021 14:52

Ավելի էժան և հասանելի ամբողջ աշխարհում.Գիտնականները կորոնավիրոսը 70 տոկոսով «սպանող» պատրաստուկ են հայտնաբերել

Հետազոտողների միջազգային խումբը պարզել է, որ ֆենոֆիբրատ պատրաստուկը և դրա ակտիվ ձևը՝ ֆենոֆոբրինային թթվածինը, կարող են ոչնչացնել SARS-CoV-2 կորոնավիրոսը մարդու բջիջներում: Այդ մասին ասվում է Frontiers in Pharmacology հանդեսում հրապարակված հոդվածում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:


Ֆենոֆիբրատը դեղամիջոց է, որն օգտագործվում է սիրտ-անոթային հիվանդությունների ռիսկի խմբի մեջ մտնող հիվանդների խոլեստերինը նվազեցնելու համար: Գիտնականները դրան ուշադրություն են դարձրել այն պատրաստուկը գտնելու ժամանակ, որը կարող է խախտել կորոնավիրուսի սպիտակուցային փշի ACE2 բջջային ռեցեպտորների հետ կապվելու հնարավորությունը: Բջջային կուլտուրաների լաբորատոր գիտափորձերը ցույց են տվել, որ ֆենոֆիբրատը կարող է վիրուսային բեռնվածությունը նվազեցնել 70 տոկոսով:


Դրա հետ մեկտեղ այն նույն արդյունավետությունն է ցույց տվել SARS-CoV-2-ի շտամերի մեծամասնության դեմ: Բայց կորոնավիրուսի «դելտա» շտամի նկատմամբ նրա արդյունավետությունը դեռևս ուսումնասիրվում է: Գիտնականները նշել են, որ ֆենոֆիբրատը շատ էժան է և հասանելի ամբողջ աշխարհում, ուստի եկամտի ցածր և միջին մակարդակ ունեցող երկրներում, ինչպես նաև այն հիվանդների համար, որոնց հանձնարարված չէ պատվաստումը, այն կարող է շատ օգտակար լինել: 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր