Ադրբեջանի հետ շուտափույթ սահմանազատումն ու սահմանագծումը սպառնալիք է ՀՀ անվտանգության, կենսագործունեության ու հետագա գոյության համար          Ո՞րն է այս իշխանության հակաթույնը. կա´մ անհատապես մորթվելու ենք, կամ՝ ուս-ուսի տված ապրելու       Տեսանյութ.Հայաստանն ընդամենը մանրադրամ է.Հայաստանը կկորցնի տարածքներ հարավում, «Զանգեզուրի միջանցքը» կճեղքվի, Նախիջևանն ու Ադրբեջանն էլ կմիանան Թուրքիային    

09 օգոս 2021 16:58

Կորոնավիրուսը վերջնարդյունքում կդառնա գրիպի պես «հավերժ վիրուս». համաճարակաբան

Համավարակը շուտ չի ավարտվի՝ հաշվի առնելով այն, որ աշխարհի բնակչության միայն ոչ մեծ մասն է պատվաստվել Covid-19-ի դեմ։ Այս մասին CNBC-ին ասել է հայտնի համաճարակաբան, բժիշկ Լարի Բրիլիանտը, որը մտնում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության այն թիմի մեջ, որն օգնել է ծաղկի վերացմանը։


Նրա խոսքով՝ դելտա տարբերակը «հնարավոր է՝ ամենավարակիչ վիրուսն է» երբեւէ գոյություն ունեցածներից։


Վերջին ամիսներին ԱՄՆ-ը, Հնդկաստանը եւ Չինաստանը, ինչպես նաեւ Եվրոպայի, Աֆրիկայի եւ Ասիայի մյուս երկրները պայքարում են վիրուսի դելտա տարբերակի դեմ։


Լավ նորությունն այն է, որ պատվաստանյութերը, մասնավորապես՝ նրանք, որոնք օգտագործում են ՌՆԹ-մեսենջեր տեխնոլոգիան, եւ Johnson & Johnson պատվաստանյութերը դիմակայում են դելտա տարբերակին, ասել է Բրիլիանտը։


Այնուամենայնիվ, աշխարհի բնակչության միայն 15 տոկոսն է պատվաստվել, եւ ավելի քան 100 երկրներ պատվաստել են իրենց բնակչության 5 տոկոսին, նշում է Բրիլիանտը։ «Ես կարծում եմ, որ մենք մոտ ենք [համավարակի] սկզբին, քան վերջին, եւ ոչ այն պատճառով, որ տարբերակը, որը մենք դիտարկում ենք հիմա, այդքան երկար կտեւի»,- ասել է Բրիլիանտը։ «Եթե մենք չպատվաստենք բոլորին ավելի քան 200 երկրներում, միեւնույն է, կհայտնվեն նոր տարբերակներ»,- ասել է նա՝ կանխատեսելով, որ կորոնավիրուսը վերջնարդյունքում կդառնա գրիպի պես «հավերժ վիրուս»։


Նրա խոսքով՝ Covid բռնկման մոդելները Սան Ֆրանցիսկոյում եւ Նյու Յորքում կանխատեսում են «շրջված V-ատիպ շեղ համաճարակ»։ Դա նշանակում է, որ վարակների թիվն աճում է շատ արագ, բայց եւ արագ էլ կկրճատվի, բացատրել է նա։ Եթե կանխատեսումը ճիշտ դուրս գա, ուրեմն դելտա տարբերակը տարածվում է այնքան արագ, որ «դրանով վարակվելու թեկնածուները պարզապես վերջանում են», ասել է Բրիլիանտը։


Նման պատկեր նկատվում է Մեծ Բրիտանիայում եւ Հնդկաստանում, որտեղ դելտա տարբերակի տարածումը նահանջել է վերջերս գրանցված առավելագույնից։ «Բայց մեզ մոտ հունարենի այբուբենի տառերը չեն վերջացել, ուստի, հնարավոր է, սա դեռ ամենը չէ»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր