Ապրիլի 18-ին երկար ժամանակով կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Օդի ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Ադրբեջանի և ՌԴ-ի բարձրագույն ղեկավարությունը որոշում են կայացրել ԼՂ-ից խաղաղապահների վաղաժամ դուրսբերման մասին    

22 սեպ 2021 16:07

Հայաստանն ուզի, թե չուզի՝ իր բոլոր հարևանների հետ պետք է հանդիպի և բանակցի, մենք երբեք միջանցք չենք տալու

Հայաստանն ուզի, թե չուզի՝ իր բոլոր հարևանների հետ պետք է հանդիպի և բանակցի, գա մի վիճակի, որտեղ կայունություն պետք է ապահովվի։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը՝ անդրադառնալով Էրդողանի հետ Փաշինյանի կողմից հանդիպում խնդրելու մասին Էրդողանի հայտարարությանը։


Լրագրողի դիտարկմանը՝ ինչու ենք խնդրում և ոչ թե տալիս հնարավորություն, ընդ որում, պայման է դրվում, որ այդ խնդրանքն ուժի մեջ կլինի, եթե ստանան Զանգեզուրի միջանքցը, Բագրատյանը նշեց, թե այս պահին Թուրքիայի նախագահ Էրդողանը, հանդիպման հրավերից ավելի շուտ, հայտարարել է, որ ինքը պատրաստ է Հայաստանի ղեկավարության հետ քննարկելու ռազմաքաղաքական իրավիճակը։


«Դուք կարող եք բացել առաջարկը և նայել։ Դրանից հետո հայկական կողմն արձագանքել է, որ մենք նույնպես պատրաստ ենք քննարկելու տարածաշրջանային խնդիրները։ Մենք դա դիտարկում ենք որպես ապաշրջափակում, դուք դա ասում եք՝ միջանցքի պահանջ է։ Չի բացառվում, որ Էրդողանը միջանցք է պահանջում, բայց ես բացառում եմ, որ մենք իրենց միջանցք տանք։ Վստահ ասում եմ՝ մենք երբեք միջանցք չենք տալու»,- նշեց Բագրատյանը՝ հավելելով, թե իրենք առաջարկում են ճանապարհների, կոմունիկացիաների ապաշրջափակում, որը պետք է լինի հայկական ԶՈՒ-երի վերահսկողության ներքո։


«Այն ԶՈՒ-երը, որն այս պահին մենք վերակառուցում ենք, աշխատանքներ ենք տանում բանակի հզորացման համար։ Կան նախագծեր, որոնք հիմք կստեղծեն մեր բանակը վերակազմավորելու, վերապրոֆիլավորելու և այլ որակի բանակ ունենալու, սահմաններն անխախտ պահելու համար»,- նշեց Բագրատյանը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր