Տարածքային փոփոխությունների հարցը կարող է լուծվել բացառապես հանրաքվեով          Տեսանյութ.Սահմանը արդեն զինվորը գծել է, ի՞նչ ենք հետ տալիս. ի՞նչ իմաստ ունի թշնամուն բերել մեր քթի տակ       Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում    

22 հոկ 2021 13:10

Պուտինը քննադատել է Էրդողանին

ՌԴ նախագահը համաձայն չէ ՄԱԿ-ը բարեփոխելու Թուրքիայի նախագահի առաջարկներին։ Վետոյի վերացումը կարող է արժեզրկել կազմակերպությունը, ասել է Պուտինը։ Ավելի վաղ Էրդողանը քննադատել էր պատերազմի «մի խումբ հաղթողներից» աշխարհի կախվածությունը։ Այս մասին գրում է RBC-ն։


Վլադիմիր Պուտինը հինգշաբթի օրը Սոչիում կայացած «Վալդայ» քննարկման ակումբի հանդիպման ժամանակ ասել է, որ ծանոթ է իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի առաջարկներին ՄԱԿ-ի բարեփոխման վերաբերյալ։


«Հասկանալի է, թե ինչու է Թուրքիայի ղեկավարը խոսում այս մասին, քանի որ նա կարծում է, ըստ ամենայնի, Թուրքիան կարող է լինել նաև Անվտանգության խորհրդի մշտական անդամ։ Բայց դա մեր, նույնիսկ Ռուսաստանի որոշելիքը չէ։ Սա պետք է լուծվի կոնսենսուսի ընթացքում։ Ես նախագահ Էրդողանին ասել եմ այս մասին․եթե մենք ոչնչացնենք մշտական անդամի վետոն, ՄԱԿ-ը կմեռնի նույն ժամին», - ասել է Պուտինը:


Էրդողանը հոկտեմբերի 18-ին քննադատեց ՄԱԿ-ի գործող կառույցը, հայտարարելով, թե «մարդկության ճակատագիրը չի կարող և չպետք է թողնվի Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթած մի քանի երկրների ողորմությանը»։


ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն՝ կազմակերպության Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամներն են՝ վետոյի իրավունքով, Ռուսաստանը, Չինաստանը, ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան։


Պուտինի խոսքով՝ ինքը Էրդողանի հետ քննարկել է ՄԱԿ-ի հարցը, երբ նա վերջերս այցելել էր Ռուսաստան։


«Ես ասացի, որ տեսել եմ նրա թեզերը, իհարկե ամբողջ գիրքը չեմ կարդացել։ Առանձին գաղափարներ, ես համաձայն եմ դրանց հետ, լավ վերլուծություն իրականում»,- ասել է Պուտինը։


Էրդողանը պահանջներ է ներկայացրել ՄԱԿ-ին՝ ելույթ ունենալով Անգոլայում։ Այնտեղ նա մատնանշել էր Անվտանգության խորհրդում Աֆրիկայի ներկայացվածության բացակայությունը:


«Փոփոխությունների անհրաժեշտությունն անտեսելը անարդարություն է Աֆրիկայի և մայրցամաքի այնպիսի հզոր երկրների նկատմամբ, ինչպիսին Անգոլան է: Մենք Աֆրիկայի բոլոր ժողովուրդներին տեսնում ենք որպես մեր բարեկամների»,- բացատրել է Էրդողանը իր պնդումները։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր