Ապրիլի 16-ին երկար ժամանակով կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Տեսանյութ.Հայկ Բաղդասարյանը, սկանդալային բացահայտումներ է ներկայացրել՝ Հովհանես Շահինյանի և Արշակ Կարապետյանի վերաբերյալ       Փարիզի Աստվածամոր տաճարի դռները կվերաբացվեն 2024-ի վերջին    

21 հուն 2022 13:25

Պարո՛ն Սուքիասյան,դուք գիտե՞ք, թե ինչ է եղել Ստամբուլում բոլոր այն հարուստների հետ., որոնք չեն հավատացել..նրանք հիմա գերեզմաններ էլ չունեն

«Այս քառօրյան այսօր կավարտվի, բայց կենսական հարցերի շուրջ մներ քննարկումները հեռու են բավարար լինելուց»,-խորհրդարանում իր ելույթում նկատեց «Հայաստան»  խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը և շեշտեց, որ Հայաստանում այսօր ավելի խորացող անվտանգային ճգնաժամ է, քաղաքացիներն ավելի անպաշտպան են դարձել, իսկ արտագաղթի տեմպերն ավելի են մեծացել:

Նրա խոսքով տարվա ընթացքում գազի և էլեկտրաէներգիայի գները թանկանում են և բարոյահոգեբանական ճգնաժամ է տիրում, իսկ այդ ընթացքում Ադրբեջանը հայտարարում է Սյունիքի և Երևանի նկատմամբ իր հավակնությունների մասին:

«Այդ մասին Ադրբեջանը հայտարարում է, ոչ մեկ անգամ, պարբերաբար և սրանով ջախջախում է բոլոր հայ անհատների, քաղաքական ուժերի հիմնասյունը, որոնք պնդում էին, որ Արցախում հողերը հանձնելով հնարավոր է խաղաղ ապրել»,-ասաց պատգամավորը:

Նա նկատեց, որ Ադրբեջանը հայտարարում է, թե Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը դեռևս խաղաղության երաշխիք չէ և պարզաբանեց. «Դրանով Բաքուն ասում է՝ ես ձեր դեմ դեռ պատերազմելու եմ, որովհետև բոլոր նպատակներիս դեռ չեմ հասել»:

Նկատելով, որ ստեղծված աշխարհաքաղաքական բարդ իրավիճակում բոլոր երկրների ղեկավարները գիտեն իրենց անելիքները և գծում են սեփական երկրի կարմիր գծերը՝ պատգամավոր շեշտեց, որ այս իրավիճակում Հայաստանը սկսել է Թուրքիայի հետ նոր երկխոսության գործընթաց:

Քրիստինե Վարդանյանի խոսքով՝ Թուրքիայի հետ բանակցությունների սեղանին նստողները բավարարել են Անկարայի նախապայմանները, ինչի մասին է խոսում Հայոց ցեղասպանության մասին չխոսելու փաստը և բարձրաստիճան պաշտոնյաների՝ Արցախ չայցելելը:

Պատգամավորի կարծիքով՝ ներկայում բանակցություններն ընթանում են նոր նախապայմանի՝ Սյունիքի «միջանցքի» շուրջ:

Վարդանյանը եզրակացրեց, որ հայ-թուրքական բանակցությունների սեղանին կա միայն մեկ օրակարագ և այն թյուրքալեզու ժողովուրդներին ցամաքային կապով իրա կապելու օրակարգն է, իսկ խաղաղության գնի մասին հայ հասարակությանը չեն ասում, որպեսզի վերջինս որոշի, թե պատրա՞ստ է արդյոք դրան:

Ընդդիմադիր պատգամավորը նկատեց, որ այս իրավիճակում Հայաստանում հայտնվում են իշխող ուժի ներկայացուցիչներ, որոնք ողջ ուժով իրականացնում են այդ գործընթացի լոբբինգը:

Քրիստինե Վարդանյանը դիմեց ՔՊ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանին. «Պարո՛ն Սուքիասյան, օրինակ դուք գիտե՞ք, թե ինչ է եղել Ստամբուլում, բոլոր այն հարուստների հետ, որոնք չէին ուզում հավատալ, որ Թուրքիան պարզապես չի ուզում ընդունել իրենց գոյությունը, կարծեմ նրանք հիմա գերեզմաններ էլ չունեն: Լավ, ի՞նչ անենք, գուցե ամբողջ ազգին կոչ անենք, որ ՍԻԼ ջո՞ւր խմեն, կամ Երևան տոնավաճառից օգտվեն, միայն  թե ձեզ խնդրենք, որ Թուրքիային նորից մեր գլխին չբերեք, դուք գոնե, առնվազն, մեզ դեռ չեք ցեղասպանել»:

Ըստ կին պատգամավորի՝ Հայաստանը և Արցախը հիմա դիմագրավում են մերօրյա ֆաշիզմի դրսևորումներին, իսկ այդ իրավիճակում գործող իշխանության վրա հույս դնել չի կարելի:

«Փրկության հույս կա, ամեն ինչ կորած չէ, որովհետև, օրինակ, դուք գիտե՞ք, որ այսօր մեր հայրենիքում ապրում է մի մարդ, ով ամեն օր, ժամը 7-ին իր բնակավայրից նստում է դատարկ «ԳազԷլը», միացնում բոլոր լույսերը, քշում է մեկ ժամ հեռավորության վրա գտնվող մեկ այլ բնակավայր՝ թշնամու կողմից դիտարկվող ճանապարհով, հետո այդ նույն ճանապարհով վերադռանում է և սա նրա համար, որ թշնամուն ցույց տա, որ մեր տարածքում կա շարժ և, որ Հայաստանում մարդիկ շարունակում են բնակվել: Հույս կա՝ որովհետև Տավուշում կան մարդիկ, որոնք իրենց բակում կրակ են անում և հնարավորինս երկար են այդ կրակը պահում, որ թշնամին գյուղը դիտարկելիս տեսնի, որ այնտեղ կյանք կա: Հույս կա, որ Կապան, Սյունիքում ապրող 16 տարեկան աղջիկը, ով մինչև պատերազմը ցանկանում էր տեղափոխվել Երևան, հիմա ասում է,որ Կապանից որևէ տեղ գնալ չի ուզում»,-ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավորը և հավելեց. «Հայաստանի համար կռիվն առջևում է»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր