ՀՀ կառավարությունը Ադրբեջանին է պատրաստվում փոխանցել ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը          Տասնյակ կամ 100 միլիոնավոր դոլարները, որը Կրեմլը հատկացրել է հեղաշրջման միջոցով Հայաստանը իր ազդեցության տակ վերադարձնելու համար՝ սկսել են արդեն բաժանել իրենց խամաճիկներին       Ցուցարարների ճնշման ներքո Փաշինյանի հեռացման մասին խոսելը դեռ վաղաժամ է.ՀՀ-ում սահմանազատման դեմ բողոքի ակցիաները կարող են ավարտվել արյունով    

19 ապր 2022 12:40

Ալիևն ավելի ու ավելի սանձարձակ է դառնում.հերթական անգամ գնում եք ամենաաղետալի ճանապարհով

ԱԺ նախկին պատգամավոր Գայանե Աբրահամյանի գրառումը․ «Ի՞նչ անել այս օրհասական պահին. արդյո՞ք Հայաստանն սպառել է դիվանագիտական վերաբերելի մեխանիզմներն ու գործիքակազմերը կիրառելու բոլոր հնարավորությունները և միայն այդ դեպքում է խոսում վերջնական հանձնվելու մասին, կարծում եմ` ՈՉ և ոչ միայն չի սպառել, այլև չափազանց շատ է թերացել դրանք գործի դնելու և այդ նույն միջազգային հանրությանն իրավիճակը բացատրելի դարձնելու հարցում, բայց դեռ ուշ չէ։

Առնվազն մայիսի 12-ից հետո ամեն անգամ ահազանգում եմ, որ մեր հիմնական «զենքը» պետք է դարձնել մարդու իրավունքների խնդիրների բարձրաձայնումը, մի շարք հասարակական կազմակերպություններ ահռելի աշխատանք տարան, պատրաստելով փաստահավաք զեկույց, հարցազրույցներ անելով հարյուրավոր տուժած անձանց հետ, հստակ փաստերով ամենն արձանագրեցին, սակայն դրանք, ցավոք, չդարձան պաշտոնյաների խոսույթի հիմնական մասը։

Մեկ կարևոր քայլ միայն արվեց` ՄԱԿ-ի միջազգային դատարանի հայցը, դա էլ` բացառապես անհատական ջանքի ու նվիրումի շնորհիվ։ Մինչդեռ այդ հայցի հետագա ընթացքն ու դրա հնարավոր ազդեցությունը, որը վստահ եմ որոշիչ դեր կարող է ունենալ Արցախի հարցի կարգավորման վրա, այսօրվա գործողություններով չեզոքացվում է` հերթական անհամաչափ զիջման հետևանքով։

Ալիևն ավելի ու ավելի սանձարձակ է դառնում ամեն հետքայլից, սա այլևս փաստ է։ Զանգեզուրի միջանցքի մասին նա լռել էր վերջին ամիսներին, անգամ 5 պահանջների մեջ դրանք առկա չէին ու հիմա` բրյուսելյան զիջումներից հետո, նորից բերեց օրակարգ, նման բազմաթիվ օրինակներ կարող եմ բերել, հատկապես մայիսի 12-ից հետո, սա օրինաչափ է` ցանկացած բանակցային գործընթաց այս տրամաբանությամբ է զարգանում։

Ասել, թե մենք այս պահին չունենք որևէ այլ գործիք, քան «հանձնումն» է ու մինչ այդ որևէ կերպ չփորձել անգամ կիրառել ՄԱԿ-ի կարևորագույն մեխանիզմներից մեկը` RESPONSIBLE TO PROTECT (R2P), երբ ահռելի փաստեր ունենք Ադրբեջանի կողմից էթնիկ զտումներ իրականացնելու քաղաքականության ու վտանգների մասով, պարզապես անընդունելի է։

R2P մեխանիզմը ենթադրում է էթնիկ զտման կամ պատերազմական հանցագործությունների կանխմանն ուղղված իրավիճակի նախնական ուսումնասիրում-գնահատում, որն իրականացնելու համար պետությունը պետք է դիմի ՄԱԿ-ի R2P հատուկ խորհրդականին, այս բոլոր գործընթացներն իրականացնելը նախ մեզ հնարավորություն կտա որոշակի ժամանակ շահել, միջազգային հանրության շրջանում փոխել հակամարտության ընկալումն ու նարատիվը, խնդիրն առավել հանրայնացնել, և, ի վերջո, իրապես, գոնե փորձել ԿԱՆԽԵԼ ԱՂԵՏԸ, ստանալ անվտանգության ապահովման առավել լայն մանդատ։

R2P մեխանիզմի կիրառումը և դրա հաստատումը (էթնիկ զտման փաստերն իրապես անհերքելի են), հետագայում արդեն կարգավիճակի հարցում տրամագծորեն այլ իրավիճակ կստեղծի։

Այսօրվա շտապողականությունը, հատկապես աշխարհաքաղաքական այս պայմաններում, ամենամեծ սխալն է, պետք է ժամանակ շահել ու այդ ժամանակն իրապես հստակ գործիքակազմերի կիրառմամբ օգտագործել, առանց այս փորձերն անելու, հերթական անգամ գնում եք ամենաաղետալի ճանապարհով»։

Աղբյուրը` Գայանե Աբրահամյան

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր