Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին          Հայտնի թուրք սեյսմոլոգը նախազգուշացրել է՝ Թուրքիայում ուժգին երկրաշարժ, ցունամի կլինի       Տեսանյութ.Երևան-Սևան մայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները՝ արգելելով մուտք գործել Երևան    

08 դեկ 2022 13:10

Հայ ներդրողները հարյուր միլիոնավոր դոլարների պահանջ են ներկայացրել Ադրբեջանին

Փոքր ՀԷԿ-երի 19 հայ մասնավոր ներդրողներ Ադրբեջանին ծանուցել են իրենց հարյուր միլիոնավոր դոլարների հասնող ներդրումների փոխհատուցման պահանջի մասին։ Ինչպես նշվում է միջազգային դատական գործերի լուսաբանմամբ մասնագիտացած Global Arbitration Review (GAR) պորտալի կողմից հրապարակված տեղեկատվությունում՝ հայ ներդրողների պահանջը հիմնավորվում է՝ հղում կատարելով էներգետիկ խարտիայի միջազգային պայմանագրին։

Նրանք իրենց պահանջների մասին ծանուցել են Ադրբեջանին, և եթե վերջինիս չարձագանքի հայ ներդրողների պահանջին, արդեն կդիմեն միջազգային արբիտրաժ՝ վեճը լուծելու համար։

Հայ ներդրողների շահերը ներկայացնում են միջազգային իրավաբանական Willkie Farr & Gallagher ընկերությունը և հայկական՝ «Դավիթ և գործընկերներ» իրավաբանական ընկերությունը, որը հիմնել է արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը։

«Դավիթ և գործընկերներ» իրավաբանական ընկերության կառավարող գործընկեր, արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը։

«Փաստինֆո»-ին որոշ մանրամասներ հայտնեց այս գործի առնչությամբ։

«Խնդիրը հետևյալն է՝ քանի որ կան սեփականատերեր, որոնց ՀԷԿ-երն անցել են Ադրբեջանի տիրապետման ներքո, բնականաբար սեփականատերերը պահանջում են հատուցում, իրենց կորցրած բիզնեսի համար։ Ընթացակարգը հեևյալն է՝ մենք իրենց դիմել ենք, իրենք ունեն 3 ամիս՝ արձագանքելու համար, որից հետո մենք արդեն կանցնենք գործողությունների»,- նշեց Դավիթ Հարությունյանը։

Խոսքը, մասնավորապես, վերաբերում է Քարվաճառում, Բերձորում և Արցախի այլ տարածքներում կառուցված ՀԷԿ-երին, որոնք Արցախյան երկրորդ պատերազմից՝ 2020 թվականից հետո մնացել են Ադրբեջանի տիրապետման ներքո։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ այս հայցը առաջին հայտնի ներդրող-պետություն վեճն է, որը ծագել է Արցախյան երկրորդ պատերազմից հետո։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր