Որ մրգերն են օգնում ազատվել որովայնի հատվածում կուտակված ճարպերից          Նորակառույց շենքի 5-րդ հարկից աշխատակիցը վայր է ընկել, նա հիվանդանոցում մահացել է       Երևանում բախվել են «Mercedes»-ն ու մոտոցիկլը, մայր ու անչափահաս որդին հոսպիտալացվել են    

15 հուն 2023 23:53

Տեսանյութ.Հենրիխ Մխիթարյանը երկրպագուներին պատմել է Հայաստանի, հայ ժողովրդի և իր մասին

Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ, «Ինտերի» ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը Where are you from (Որտեղի՞ց ես) հաղորդաշարի ժամանակ պատմել է Հայաստանի, հայ ժողովրդի և հայկական ավանդույթների մասին։

Տեսահոլովակի սկզբում Մխիթարյանը նաև թղթի վրա նկարում է Հայաստանի և Արցախի քարտեզները, ապա ցույց է տալիս, թե որտեղ է գտնվում Երևանը։

Նա Հայաստան այցելողներին խորհուրդ է տալիս լինել Սևանա լճում, Խոր Վիրապում, որտեղից կարելի է տեսնել նաև Արարատ լեռը։ 

Հայ մարզիկը պատմում է նաև Երևանի մասին՝ նշելով, որ այն շատ գեղեցիկ է հատկապես ամռանը։ Մխիթարյանը նշում է, որ կցանկանա կարիերան ավարտելուց հետո վերադառնալ Երևան։

Հենրիխը տեսահոլովակում պատմում է նաև իր հոր` հայտնի ֆուտբոլիստ Համլետ Մխիթարյանի մասին։ 

«Ինձ համար պատիվ է եղել խաղալ Հայաստանում և ներկայացնել ազգային հավաքականը»,– ասել է նա։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր