Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Շուտով կլսենք և Երասխի և միջանցքի հանձնման մասին.Փաստորեն նրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն       Տեսանյութ.Ապոկալիպսիս. ե՞րբ եւ ինչպե՞ս կկործանվի մոլորակը, ինչ վախճան է սպասվում երկիր մոլորակին    

09 մար 2023 10:34

Արևմուտքին չի հետաքրքրում ո՛չ ՀՀ-ն, ո՛չ Ադրբեջանը, իր համար ամենատեսանելին Թուրքիան է, որ միջոցով կլուծեն շատ հարցեր. բախումը տեղափոխվում է նաև Հարավային Կովկաս. «Փաստ»

Հարավային Կովկասում Արևմուտքի ակտիվությունը բացառապես ռուսական ազդեցությունը թուլացնելու տրամաբանությամբ է պայմանավորված: «Փաստի» հետ զրույցում նման կարծիք է հայտնել միջազգայնագետ, պատմաբան ու էներգետիկ անվտանգության հարցերով փորձագետ Արմեն Մանվել յանը:


«Այս տրամաբանությունը տարածաշրջանում անկայունություն, թե կայունություն կբերի, Արևմուտքին, մեծ հաշվով, չի հետաքրքրում: Ինքն իր առջև Ռուսաստանի դիրքերն ամեն գնով թուլացնելու նպատակ է դրել՝ լինի Արցախում, Հայաստանում, Վրաստանում, թե ցանկացած այլ երկրում, և հետևանքներն իրենց չեն հետաքրքրում: Նախօրեին Վրաստանի մայրաքաղաքում տեղի ունեցած իրադարձությունները Արևմուտքի հենց նշված քաղաքականության արդյունքն էին: Վրաստանում քննարկվող օտարերկրյա գործակալների մասին օրենքը ընդունված է ԱՄՆում, և այն ԱՄՆ-ում ավելի խիստ է գործում, քան նույն ՌԴ-ում: Մինչդեռ ԱՄՆ-ը հայտարարում է, որ Վրաստանն իրավունք չունի այն ընդունել՝ իրեն կարելի է, մյուսներին չի կարելի տրամաբանությամբ: Եվ խնդիրը ոչ թե օրենքին դեմ լինելն է, այլ ռուսական ազդեցության գործիք դիտարկելը»,- ասաց մեր զրուցակիցը՝ շեշտելով, որ նույն տրամաբանությամբ Արևմուտքը գործում է նաև Արցախի, Հայաստանի դեպքում:


«Նույն տրամաբանությամբ նպատակ ունեն այստեղից դուրս մղել ռուսական ազդեցությունը, վերջնարդյունքում՝ Արցախից դուրս մղել ռուս խաղաղապահներին, ՀՀ-ից՝ ռուսական զորքերը, հնարավոր պատերազմների հավանականությունն իրենց առանձնապես չի հետաքրքրում: Իրենց համար ռուսներին դուրս մղելն է կարևոր, իսկ այն հարցում, թե դրանից հետո առաջացած վակուումն ով կփակի, Արևմուտքի համար ամենատեսանելի թեկնածուն Թուրքիան է: Այստեղ ո՛չ ամերիկյան, ո՛չ էլ ֆրանսիական զորքեր են գալու: Այդ սցենարի դեպքում թուրքական ազդեցություն է լինելու: Որքան էլ Թուրքիայի հետ վատ հարաբերություններ ունենան, ամեն դեպքում, իրենք տարածաշրջանը թուրքական ազդեցության գոտի են դիտարկում ու այդ տրամաբանությամբ էլ գործում են»,-շեշտեց փորձագետը:


Արմեն Մանվելյանի խոսքով, ամեն դեպքում, տարածաշրջանում Արևմուտքի ու Ռուսաստանի միջև ուղիղ բախում չի լինելու. «Արևմուտքը ոչ թե ուղիղ, այլ ուրիշ երկրների, այլ ուժերի տեսքով է գործելու, ինչպես Ուկրաինայում է, որտեղ մարդիկ, կոպիտ ասած, զոհվում են Արևմուտքի շահերի համար: Ուկրաինան զոհ է, որին բոլոր կողմերն ընդամենն օգտագործում են: Նույնն էլ մեր տարածաշրջանին է վերաբերում, և պարզ է, որ ֆրանսիական ու բրիտանական զորքերը չեն գա ու բախման մեջ չեն մտնի: Միևնույն ժամանակ, կփորձեն օգտագործել Հայաստանին, Ադրբեջանին, մյուս երկրներին: Կփորձեն սրել իրավիճակը հատկապես Արցախում, քանի որ այս փուլում պարզ է, որ Արցախի շրջափակումը հօգուտ իրենց է, քանի որ ասում են՝ «տեսեք՝ ՌԴ-ն թույլ է ու չի կարողանում լուծել Արցախի ապաշրջափակման հարցը: Ընդհանուր առմամբ, հաշվի առնելով արդեն իսկ առկա ԱրևմուտքՌուսաստան բախումը՝ այն այս փուլում ինչոր առումով տեղափոխվում է նաև Հարավային Կովկաս, քանի որ Արևմուտքը ցանկանում է Ռուսաստանի շուրջ լարվածության գոտիներ ստեղծել»:


Իսկ թե այս պարագայում ինչ խնդիրների կարող են բախվել առանց այդ էլ ծանր վիճակում գտնվող Հայաստանի ու Արցախի Հանրապետությունները, Արմեն Մանվելյանը նշեց. «Քանի որ Հայաստանում ոչ ադեկվատ իշխանություններ են, այդ հանգամանքը էլ ավելի է սրում մեր վիճակը: Մենք իրավիճակի զոհն ենք, ու բոլոր կողմերից մեզ հարվածում են, իշխանություններն էլ ընդամենը լուծում են իշխանության մնալու խնդիրը: Թե ինչ կլինի հայության հետ թե՛ Արցախում, թե՛ նաև Սյունիքում, Վարդենիսում, իրենք, մեղմ ասած, թքած ունեն: Մեր վիճակն այս տեսանկյունից իսկապես շատ բարդ է, և այս իշխանությունների պարագայում լուծումներ գոյություն չունեն»:


Մանվելյանի դիտարկմամբ, ՀՀ այս իշխանություններն իսկապես ուզում են դեպի Արևմուտք քաղաքական վեկտորի փոփոխություն անել, բայց դրա համար իրենց երաշխիքներ են պետք Արևմուտքից. «Այդպիսի երաշխիքներ Արևմուտքը չի տալիս, որովհետև սկզբունքորեն իրենց ո՛չ Հայաստանը, ո՛չ էլ այս իշխանությունը պետք չեն: Իրենք մեզ առնչվող հարցերը որպես մանրադրամ են օգտագործում: Երբ մի օր ռուսների հետ բանակցությունների սեղանի շուրջ նստեն, և այդ օրը գալու է, կծախեն և՛ Հայաստանի, և՛ Ուկրաինայի իշխանություններին՝ ելնելով իրենց շահերից: Այդպես անում են բոլոր խոշոր գերտերությունները: Սկզբից առճակատում, պատերազմում են, հետո նստում են սեղանի շուրջ: Այս պարագայում անգամ պարզ չէ, թե փոքր երկրների համար ավելի վտանգավոր են ռազմական գործողություննե՞րը, թե՞ որ դրանք բանակցությունների սեղան են տեղափոխվում: Այդ բանակցություններում, ամեն դեպքում, զոհ կգնան այն երկրները, որոնք ծառայել են սրան կամ նրան»:






Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր