44-օրյա պատերազմը 2016 թվականի պատերազմի շարունակությունն էր. 2018-ին Սերժ Սարգսյանը պատերազմի անոնս արել էր

«Ի վերջո, չմոռանանք՝ 2018 թվականի ապրիլին Սերժ Սարգսյանը, որպես վարչապետի թեկնածու, պատերազմի անոնս արել էր, այն ժամանակ դեռ հեղափոխություն տեղի չէր ունեցել, ու սա շատ կարևոր ըմբռնում է՝ ինչո՞ւ ժողովրդավարական իշխանությունը չկարողացավ խուսափել պատերազմից», - նշեց վաչապետը։
Նա ասաց, թե իշխանությունն առերեսվեց ճշմարտության մի ծավալի՝ Ղարաբաղի հարցի հետ, որն անմարսելի էր առաջին հերթին հրապարակից եկած իշխանության ու էլ ավելի անմարսելի էր հանրության համար։
«Սա է ֆունդամենտալ պատճառը, որովհետև երբ կարգախոսների տակ տեսնում ես ինչ կա՝ անմարսելի է», - նշեց վարչապետը։
«Ժողովրդավարության բացակայությունը կամ ժողովրդավարության նկատմամբ վերաբերմունքը ՀՀ-ում ծառայել է գործիք, որպեսզի մենք բոլորս չիմանանք ողջ ճշմարտությունը Ղարաբաղյան հարցի մասին։ Սա կարևոր նրբություն է, չեմ ուզում քաղաքական բանավեճի տեղիք տալ, բայց այն մոդելը, որ Ղարաբաղյան հարցի մասին փորձագետի մակարդակով տեղյակ են մի քանի հոգի`ամենավառ ապացույցն է և ամենամեծ պրոբլեմը, որի հետ մենք առնչվել ենք»,- հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Սա է պատճառը, որ հիմա ժողովրդավարության պայմաններում մենք նոր տեղեկություններ ենք իմանում Ղարաբաղյան հարցի մասին, բառերի նոր իմաստներ ու ենթատեքստեր ենք վեր հանում»,- ընդգծեց նա։
«Սա է պատճառը, որ հիմա ժողովրդավարության պայմաններում մենք նոր տեղեկություններ ենք իմանում Ղարաբաղյան հարցի մասին, բառերի նոր իմաստներ ու ենթատեքստեր ենք վեր հանում»,- ընդգծեց նա։