Բաքվից խոստովանում են, որ «ադրբեջանցիների՝ իրենց նախնիների բնակության վայրերը վերադառնալու» հարցը ոչ մի կապ չունի խաղաղության գործընթացի հետ          Հակամարտությունը չի կարող լուծված համարվել, քանի դեռ մի ողջ ժողովուրդ մնում է արմատախիլ արված, զրկված իր անօտարելի իրավունքներից       Իր ուղերձում Փաշինյանը շանտաժի և սպառնալիքի լեզվով էր խոսում    

01 սեպ 2023 18:00

Չեմ կարողանա ընդունել Ռուսաստանի հավաքականի հրավերը, քանի որ արդեն որոշել եմ հանդես գալ ՀՀ հավաքականում.Էդգար Սևիկյան

Ռուսական «Պարի Նիժնի Նովգորոդի» հարձակվող Էդգար Սևիկյանը մերժել է Ռուսաստանի հավաքականի հրավերը, քանի որ ցանկանում է հանդես գալ Հայաստանի հավաքականում։ Այս մասին հայտնել է անձամբ ֆուտբոլիստը:

«Սիրելի ընկերներ, ինչպես գիտեք, իմ անունը եղել է Ռուսաստանի հավաքականի ուսումնամարզական հավաքին հրավիրված 49 խաղացողների ցուցակում։

Ես շատ գոհ եմ, որ Ռուսաստանի հավաքականի մարզչական շտաբը ուշադրություն դարձրեց և գնահատեց իմ աշխատանքն ու արդյունքները, Ռուսաստանը ինձ շատ բան է տվել իմ պրոֆեսիոնալիզմի և կարիերայի առումով։

Սակայն պետք է տեղեկացնեմ, որ չեմ կարողանա ընդունել Ռուսաստանի հավաքականի հրավերը, քանի որ արդեն որոշել եմ հանդես գալ Հայաստանի հավաքականում։

Եվս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում Ռուսաստանի հավաքականի մարզչական շտաբին վստահության համար։ Հուսով եմ, որ երկրպագուները ըմբռնումով կվերաբերվեն իմ ընտրությանը և անկախ որոշմանը»,-հայ ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում ակումբի մամուլի ծառայությունը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր