Մայիսի 8-ին վթարային աշխատանքներով պայմանավորված ջուր չի լինելու հետևյալ հասցեներում          Մայիսի 8-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով. ՊՆ    

11 դեկ 2023 18:02

«Տոքսիկ մարդու» բնութագիրը, ինչպես են նրանք ազդում շրջապատի վրա. Հարցազրույց հոգեբանի հետ

Hayacq.com-ի հարցազրույցը Հ․գ․թ․, դոցենտ Սոնա Հարությունյանի հետ
 
-«Տոքսիկ մարդ» ձևակերպումը հաճախ ենք լսում առօրյայում։ Ինչպե՞ս է այն բացատրվում։
-«Տոքսիկ» բառը նշանակում է «թունավոր»։ Հետևաբար, ենթադրելի է, որ «տոքսիկ մարդը» նեգատիվ է տարածում իր շուրջը, հուզական և հոգեբանական անհարմարավետություն է առաջացնում, նյարդայնացնում, քանի որ սնուցվում է մյուսների բացասական էմոցիաներով։
 
-Ինչը՞ կարող է պատճառ հանդիսանալ նման մարդու ձևավորման համար։
-Որպես պատճառներ առանձնացնում են՝ օրինակ, դաստիարակությունը, սթրեսը, հոգեբանական տրավման, նյարդային համակարգի հիվանդությունը։
 
-Կնշեք որոշ բնութագրիչներ, որոնք բնորոշ են «տոքսիկ մարդուն»։
-Հիմնականում բողոքում են կյանքից, հանգամանքներից, որևէ մեկից, բացասաբար են ընկալում մյուսների գործողությունները, հակված են ստելու, չեն նկատում իրենց թերությունները, կոնֆլիկտային են և իմպուլսիվ, գործում են մանիպուլյացիաներով։ Միշտ չէ, որ «տոքսիկ» մարդը վիրավորում է, կոպիտ է։ Սակայն, հակվածություն ունի վիրավորելու, ստորացնելու, մեղադրելու։ Բնորոշ է վերահսկողությունը։
 
-Իսկ ի՞նչ զգացողություններ են սովորաբար ունենում նման մարդու հետ շփվող մարդիկ։
-Բնականաբար, շփման ընթացքում կամ հանդիպումից հետո կարող են զգալ տագնապ, վախ, անվստահություն, հոգնածություն, արժեզրկում, լարվածություն, մեղավորության զգացում։
 
-Ի՞նչ խորհուրդ կտաք, ինչպե՞ս զերծ մնալ բացասական հետևանքներից։
-Հնարավորինս սահմանափակել շփումը։ Շատ կարևոր է պահել անձնական սահմանները, զգուշանալ մանիպուլյացիաներից, զերծ մնալ թերությունները մատնանշելուց,  և ամենակարևորը՝  փորձել վերահսկել սեփական էմոցիաները։
Զրուցեց՝ Դիաննա Մանուկյանը

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր