Երևանը Իրանին վստահեցրել է, որ միջպետական ճանապարհը ներառված չէ Բաքվին տարածքներ հանձնելու համաձայնության մեջ          Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման       Տեսանյութ.Փարիզում տղամարդը ներխուժել է Իրանի հյուպատոսության շենք և սպառնացել պայթեցնել իրեն. տղամարդուն ձերբակալել են    

11 ապր 2018 17:38

Մտնում ենք մի իրավիճակի մեջ, երբ արևմտյան պետությունների և Ռուսաստանի հարաբերությունների կարգավորում չարժե սպասել. Տեսանյութ

Մտնում ենք մի իրավիճակի մեջ, երբ արևմտյան պետությունների և Ռուսաստանի հարաբերությունների կարգավորում չարժե սպասել. ՏեսանյութՀայացք մամուլի ակումբում «Կովկաս» ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը խոսեց Արևմուտք-Ռուսաստան փոխհարաբերությունների,  տարածաշրջանային անվտանգության հիմնահարցերի շուրջ:

Ալեքսանդր Իսկանդարյանի կարծիքով այսօր ԱՄՆ-ի և Ռուսաստանի հարաբերությունների ավելի սրման ականատեսն ենք. »Մենք մտնում ենք մի իրավիճակի մեջ, երբ արևմտյան պետությունների և Ռուսաստանի հարաբերությունների կարգավորում չարժե սպասել: Առաջիկայում այդ հարաբերությունները չեն փոխվի, կան պատժամիջոցներ, որոնք կխորանան»,- ասաց նա հավելելով, որ եթե նախկինում հույս կար, որ ԱՄՆ-ը և Ռուսաստանը կարող են, օրինակ՝ Ուկրաինայի հարցում համաձայնության գալ, նրանց հարաբերությունները կարող էին կարգավորվել, ապա այժմ նման հույսեր չկան:

Իսկանդարյանը նկատեց՝ Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի վրա ռուս-ամերիկյան հարաբերությունների սրումը մեծ ազդեցություն չի ունենա։ Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա նա դեռևս չի տեսնում քաղաքական բարդություններ, որոնք կապված լինեն ռուս-ամերիկյան հարաբերությունների հետ.«Դեռևս երկու կողմի հետ էլ Հայաստանին հաջողվում է համագործակցել և չմասնակցել այդ հակամարտությանը, ինչը ճիշտ է»։

Խոսելով սիրիական հակամարտության ներկա փուլի մասին՝ նա ասաց, որ քիմիական զենքի ավելի ծանր տեսակներ նախկինում էլ են կիրառվել Սիրիայում, դա նորություն չէ. «Այս անգամ քլոր է կիրառվել, որն այդքան էլ ծանր չէ, այսինքն՝ հարցն այն է, թե ինչ ու ինչ եղականով են Սիրիայում կիրառում հակամարտող ուժերը: Այստեղ հարցն այն հակամարտությունն է, որն այնտեղ կա։ Իրանի և Ռուսաստանի օգնությամբ Ասադին հաջողվել է քիչ թե շատ կառավարել իրավիճակը Սիրիայում։ Ասադը չի պատրաստվում որևէ մեկի հետ կիսել իշխանությունը։ Ինչ վերաբերում է ամերիկյան ռեակցիային, ապա Սիրիայում ռեալ իրավիճակ փոխելու համար պետք է իրաքյան պատերազմի նման պատերազմ․ պետք է Սիրիայի տարածք մտնել, այնտեղ պետք է մտնեն ցամաքային ուժեր, միայն օդային ուժերը բավարար չեն։ Սիրիայի ներսում Ասադին լուրջ դիմադրողներ չկան, իսկ իրաքյան պատերազմի նման պատերազմի այս պահին ԱՄՆ-ը պատրաստ չէ, թեպետ կոշտ հայտարարություններ է անում։ Միևնույն ժամանակ, ինչ-որ բան պետք է արվի, և կարող են լինել օդային հարվածներ, որոնք հիմա էլ են լինում»։

Ինչ վերաբերում է Արցախի խնդրին՝  քաղաքագետը նշեց, որ լուրջ փոփոխություններ պետք չէ ակնկալել այս հարցում. «Ներկայիս իրավիճակը կպահպանվի, Մինսկի խումբը կշարունակի աշխատել ստատուս քվոյի պահպանման ուղղությամբ, Հայաստանն էլ կշարունակի շփման գծում կատարվող ամրակայման աշխատանքները: Ինչ վերաբերում է հրադադարի պահպանման ռեժիմի խախտումներին, ապա դրանք Ադրբեջանը կշարունակի, սակայն լայնամասշտաբ պատերազմի չի վերածվի իրավիճակը: Պետք է ասեմ, որ այդ երկրում իրավիճակն այնքան էլ լավ չէ: Ռազմական բյուջեն երեք անգամով կրճատվել է: Ապրիլյան պատերազմի ժամանակ նրանք իրենց հատուկ ծառայության գրեթե ամբողջ հնարավորությունն օգտագործեցին: Այնտեղ կան նան սոցիալական խնդիրներ, պետք չէ մոռանալ նավթի գների անկման մասին»,-նկատեց Ալեքսանդր Իսկանդարյանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր