Տեսանյութ.«Մերժիր գժին» նախաձեռնության անդամները փակել են Իսակովի պողոտան, այստեղ են կարմիր բերետավորները          Մենք հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը       Սրանք դեռ ծաղիկներն են, դիմացի հողերն են, բա որ անկլավները տա, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի    

18 փետ 2019 13:48

Է՞ս ա նոր Հայաստանը.Միշիկից, Սաշիկից, Սերժիկից պրծանք, հիմա էլ Արմեն Սարգսյանն եկավ». Էդմոն Մարուքյան

Է՞ս ա նոր Հայաստանը.Միշիկից, Սաշիկից, Սերժիկից պրծանք, հիմա էլ Արմեն Սարգսյանն եկավ». Էդմոն ՄարուքյանԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այսօրվա ճեպազրույցների ժամին արձագանքելով լրագրողների դիտարկմանը, ըստ որի՝ վերջին շրջանում և ընդդիմությունը, և իշխանությունը թիրախավորել են լրատվամիջոցներին՝ նրանց անվանելով հակահեղափոխական, իշխանական, ասաց. ««Հայկական ժամանակ» թերթը խմբագրական ա հրապարակել, վերնագիրը մոտավոր սենց ա՝ «Դիմակները պատռվեց»: Ամբողջ վերլուծությունն էն մասին ա, որ մենք որ դեմ ենք քվեարկել Կառավարության ծրագրին, մենք ռոբերտքոչարյանա սերժսարգսյանական չգիտեմ ինչ բաների մեջ ենք, գիտենք չէ՞՝ ումն ա էդ թերթը: Անցանք առաջ: «Ժողովուրդ» թերթը գիտենք չէ՞ ումն ա. իշխանական թերթ կարա՞մ ասեմ: Տպել ա, ասում ա՝ ԼՀԿ պատգամավորները գնում են Արմեն Սարգսյանի մոտ, հանդիպումներ են ունենում, նրանք ստվերային հովանավորչություն, բան... Միշիկից, Սաշիկից, Սերժիկից պրծանք, հիմա էլ՝ Արմեն Սարգսյանն եկավ: Հետո հարցնում են Գևորգ Գորգիսյանին, ասում ա՝ նման բան չկա ու գրում են՝ բնական է, որ կհերքեր: Էլի կարամ բերեմ օրինակներ: Այսինքն՝ ինչ նախագիծ բերեն, պտի վախից կողմ քվեարկե՞նք, որ չասեն Քոչարյան-Սարգսյան, հա՞, է՞ս ա նոր Հայաստանը: Տեղ ենք հասել, իջեք»,- ասաց Մարուքյանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր