Սա դեռ թատրոնի առաջին արարն է․ «Հրապարակ»          ԵԿՄ Վանաձորի խորհուրդը իշխանությունից պահանջում է դուրս բերել ՀՀ տարածքում տեղակայված Ադրբեջանի ԶՈՒ-ն       Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին    

19 ապր 2020 15:02

Աշխարհը մոդելավորվում է նաև արվեստով, ինչպե՞ս են կանխատեսել ապագան Բրեդբերին և շատ այլ գրողներ

Աշխարհը մոդելավորվում է նաև արվեստով, ինչպե՞ս են կանխատեսել ապագան Բրեդբերին և շատ այլ գրողներ Ամերիկացի գրող Ռեյ Բրեդբերին ընդամենը 70-80 տարի առաջ գիտական ֆանտաստիկայի ժանրով գրած ստեղծագործություններում մոդելավորել է մի շարք իրավիճակներ եւ գիտական նորույթներ, որոնք իր ժամանակ կարող էին թվալ հեքիաթի ժանրից, մինչդեռ այսօր իրողություն են: Իր «451 աստիճան ըստ Ֆարենհայթի» գրքում նա նկարագրել է այն աստիճանի դատարկված, մարդկային ջերմությունից զրկված ընտանենկան կյանք, որտեղ փրկությունը եւ մխիթարությունը գտնում են վիրտուալ հյուրասենյակում: Այդ սենյակի չորս պատերը այնպիսի հորինված իրողույություններ ու սցենարներ են վերարտադրում, որի մասնակիցը դառնում է նաեւ սենյակում գտնվողը: Բրեդբերին փաստորեն կանխատեսել է մարդկությանը սպառնացող վիրտուալ իրականությունը դեռ հերուստատեսության իրականություն դառնալու արշալույսին: Ընդ որում՝ նա այնքան է խորացել, որ պատմել է վիրտուալ իրավիճակի բույրերը, գույները եւ զգացումները զգալու հնարավորության մասին:

Նույն կերպ նա նկարագրել է ինքնուրույն, առանց մարդու ղեկավարվող ավտոմեքենան, ականջում մեղվի պես բզզացող լսելու սարքը՝ ականջակալները, բանկոմատները, խելացի բազմաֆունկցիոնալ ժամացույցներն ու բջջային կապը, խելացի տունը ( այս տանն ամեն ինչ այնպես է սարքավորված, որ ընկալում է տիրոջ՝ հեռվից տրված հրահանգները, հավաքում տունը, ուտելիք պատրաստում, լվանում): Անգամ մեր օրերի մամուլի սկանդալային էությունն է նկարագրել նա՝ գլխավոր հերոսին հետապնդում է մեխանիկական շունը, եւ այդ բոլորին ուղիղ եթերում կարող են հետեւել, քանի որ ուղղաթիռներից տեսախցիկները հեռարձակում են դա:

Իսկ տեխնոլոցիաների զարգացման պատճառով սոցիալական մեկուսացման մասին նրա նկարագրությունները, եթե այն ժամանակ կարող էին թվալ վատ երազ, հիմա իրականություն են:

Նրա գրքերում կան բաներ, որոնց իրականություն դառնալը ոչ մի լավ բան չի խոստանում մարդկությանը:

Օրինակ՝ «451 աստիճաան ըստ Ֆարենհայթի» գրքի հերոսներից մեկը հրկիզող է: Լինելու է մի ժամանակ- ըստ գրողի նկարագրության, որ հրշեջների փոխարեն հրկիզողների մասնագիտույունն է ակտուալ լինելու մի հասարակության մեջ, որտեղ ամեն ինչ տեխնոլոգիական եւ վիրտուալ է: Եւ հրկիզողի ամենօրյա աշխատանքի մեջ է մտնելու այրել... անցյալում ստեղծված գրքերը, որոնք ոչ մեկին պետք չեն:

Ահա՝ հրկիզողը նկարագրում է իր մասնագիտությունը. «Հիանալի աշխատանք է՝ երկուշաբթի Միլլերի գրքերն այրել, չորեքշաբթի՝ Ուիթմենի, ուրբաթ՝ Ֆոլկների: Վառել, մոխրացնել, հետո էլ մոխիրն այրել: Սա է մեր մասնագիտության նշանաբանը», ասում է Բրեդբերիի հերոս Մոնթագը: Սարսափելի ապագա՝ եթե իրականութուն դառնա Բրեդբերիի նկարագրածը, ինչպես նրա շատ կանխատեսումներ են իրականացել:

Իսկ ներկա կորոնավիրուսային ճգնաժամը հիմա մարդիկ փնտրում են այն նկարագրության մեջ, որով հերոսը ժամանակի մեքենայով ճամփորդելով՝ հայտնվում է երկրի վրա այնպիսի ժամանակի մեջ, երբ ինչ-որ համաճարակից հետո մարդկության բոլոր ձեռքբերումները զրոյացել են, ու ամեն ինչ նորից սկսվում է նվազագույնից:

Իսկ թե ինչպես են Բրեդբերին եւ ուրիշ շատ գրողները կանխատեսել ապագան՝ հնարավոր է խոսքը միայն նրանց զարգագածության եւ կանխատեսման կարողությունների մասին չէ, որովհետեւ, տեսեք, հոլիվուդյան շատ ռեժիսորներ դեռ տարիներ առաջ ստեղծել են ֆիլմեր, որոնք մոդելավորել են դրանց ստեծումից տարիներ հետոյի տարբեր դեպքերն ու իրավիճակները: Ոմանք դա կապում են գրողների՝ իբր վերեւից ստացված տեղեկությունների, գերբնական իրողությունների հետ, իսկ ավելի պրագմատիկները համոզված են, որ աշխարհում կան նաեւ արվեստի միջոցով հետագա կյանքը մոդելավորող, մարդկանց հետո եկող լավ եւ վատ, մարդկային եւ անմարդկային իրողություններին ընտելացնող կենտրոններ, որոնք էլ աննկատ կամ նկատելի ֆինանսավորում են իրենց նպատակներին եւ մտադրություններին հարկավոր գրականությունն ու մշակույթը:
 
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր