Հարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված սպասվում է բարձր ջերմային ֆոն          «Զվարթնոց» օդանավակայանի մոտ ճակատ ճակատի մեքենաներ են բախվել, վիրավոր կա       Շահրամանյանի կողմից Ադրբեջանին փոխանցված հայտարարության տեքստում չկա որևէ հիշատակում Արցախի լուծարման կամ ՀՀ ԶՈւ վերաբերյալ    

21 ապր 2020 14:15

Գարեգին Բ-ի հայրական հորդորը՝ վարչապետին

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 20-ի իր տեսաուղերձում ի շարս այլ հարցերի անդրադարձ կատարեց նաև հոգևորականությանը՝ հընթացս որակումներ ու գնահատականներ հնչեցնելով նրանց գործունեության վերաբերյալ։ Այս մասին հայտարարություն է տարածել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը:

Հայտարարությունում նաեւ ասվում է. «Այս օրերին, երբ մեր ժողովուրդը պատրաստվում է աղոթքով իր խոնարհումը բերելու Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակի առջև, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, չհամաձայնելով հանդերձ տրված գնահատականներին ու արտահայտված տեսակետներին, այս պահին ձեռնպահ է մնում անդրադառնալ վերջիններիս։

Ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակի օրվա նախաշեմին Նորին Սրբություն Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրական հորդորն է՝ զերծ մնալ հակառակություններից ու շահարկումներից և սիրո, համերաշխության ու միաբանության ոգով հայցել բարեխոսությունը մեր սուրբ նահատակների՝ ի նպաստ հայրենիքի զորացման, համազգային կյանքում առկա մարտահրավերների հաղթահարման և մեր ժողովրդի բարօրության»:

Ավելի վաղ  հայտնել էինք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր ուղիղ եթերի ժամանակ անդրադառնալով հոգեւորականությանը, նշել ր. «Ժամանակակից Հայաստանում հիասթափվելու շատ կոնկրետ պատճառներ ունի պայմանականորեն ասած՝ հոգեւորականությունը, որովհետեւ ինչքան Հայաստանում ընդգծվում է գաղափարական իշխանության գոյության փաստը, այնքան ավելի ակնհայտ է դառնում Հայաստանում հոգեւոր կյանքի սակավությունը։ Հայաստանում ակնհայտ է դառնում, որ հոգեւոր կյանքն արժեքների եւ գաղափարների սերմանման մեծ բացեր ու պրոբլեմներ ունի, որն էլ առաջացնում է հոգեւորականության շրջանում լրջագույն հիասթափություն»:

Փաշինյանը նշել էր, որ շատ դեպքերում հոգեւորականության գործունեության մեջ երեւում է քաղաքականություն. «Երբեմն քաղաքական ինտրիգներ, քան Աստվածաշնչից եւ նրա գաղափարախոսությունից բխող գործունեություն ենք տեսնում։ Ես շատ կարեւոր եմ համարում քրիստոնեական տեսությունը, ինձ հարց եմ տալիս՝ այսօրվա մեր հոգեւոր կյանքը արդյոք մեզ մոտեցնո՞ւմ է աստվածաշնչյան տեքստին եւ գաղափարախոսությանը, վստահ չեմ, որ այդ հարցին կարող եմ դրական պատասխան տալ»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր