Պայքարել անվանման դեմ՝ սա իսկապես նորարարություն է, պրիմիտիվ վախի դրսևորում է          Հայաստանում կարո՞ղ է ընտրություններին մասնակցել «Ուժեղ քաբաբ Ստյոպի մոտ» անունով կուսակցությունների դաշինք, թե ոչ       Ինչպես 14 միլիոն իրանցիները, ես էլ պատրաստ եմ իմ կյանքը տալ հանուն հայրենիքի    

03 մար 2022 11:35

Ուկրաինական ճգնաժամի պատճառով Համաշխարհային բանկը հայտարարել է Ռուսաստանում եւ Բելառուսում բոլոր ծրագրերի դադարեցման մասին

Համաշխարհային բանկը հայտարարել է Ռուսաստանում եւ Բելառուսում բոլոր ծրագրերի դադարեցման մասին՝ վկայակոչելով «Ուկրաինայի ժողովրդի դեմ ռազմական գործողությունները»։


Որոշումն ընդունվել է այն կապացությամբ, որ մեծ թվով երկրներ, կազմակերպություններ եւ ձեռնարկություններ խզում են հարաբերությունները Ռուսաստանի հետ ուկրաինական ճգնաժամի պատճառով։

Երեքշաբթի Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) գործադիր տնօրեն Քրիստալինա Գեորգիեւան հայտարարել էր, որ քննարկում է Ուկրաինայի՝ արտակարգ ֆինանսավորման համար խնդրանքը, մինչդեռ մեկ այլ ծրագիր մինչեւ հունիսի վերջը երկրին հնարավորություն տվեց 2.2 միլիարդ դոլար ստանալ:


Համաշխարհային բանկի խումբը նաեւ հայտարարել է, որ 3 միլիարդ դոլարի աջակցության փաթեթ է տրամադրում Ուկրաինային:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր