Ապրիլի 19-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Տեսանյութ.Թուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել       Տեսանյութ.Տեղի ունեցավ արցախցի նկարիչ, քանդակագործ Արկադի Մկրտչյանի «Արցախի փրկված և կորսված արվեստը» խորագրով ցուցահանդեսը    

20 դեկ 2022 13:44

Ռուսները 1,2-1,5 մլն մարդու ռեզերվ ունեն, ստեղծում են նոր մեծ ուժեր ձմեռային հարձակում սկսելու համար.նշանները, թե ՌԴ-ն կարող է դիմել տակտիկական միջուկային զենքի, կտրուկ ավելանում են

Վաշինգտոնը պետք է հավասարակշռի Կիեւի պահանջները՝ հաշվի առնելով դրանց ազդեցությունը Միացյալ Նահանգների սեփական ազգային անվտանգության վրա։ Իրականությունն այնպիսին է, որ Կիեւի շահերը, որքան էլ որ դրանք ակտուալ լինեն իր երկրի համար, Ամերիկայի շահերի համանիշը չեն։ Բանն այն է, որ Միացյալ Նահանգները կարող է օգնել Ուկրաինային պաշտպանել իրեն, բայց պետք է կանգ առնի, երբ Կիեւին մատակարարելը սապառնալիքի առջեւ կանգնեցնի սեփական ազգային անվտանգությունը, գրել է 19fortyfive պորտալը։


«Ուկրաինայի ԶՈւ հրամանատար, գեներալ Վալերի Զալուժնու խոսքով՝ Ռուսաստանը ճնշում է գործադրել Ուկրաինայի Զինված ուժերի (ՈւԶՈւ) վրա «ճակատի ամբողջ 1 500 կլիոմետրանոց գծով»։ Չափազանց կարեւոր է, նշել է գեներալը, «պահել այդ բնագիծը եւ այլեւս դիրքեր չկորցնել», որովհետեւ «այն ազատագրելը 10-15 անգամ ավելի դժվար կլինի, քան չհանձնելը»։ Զալուժնու խոսքով՝ ճակատի գծի մոտ ռուսները ստեղծում են նոր մեծ ուժեր ձմեռային հարձակում սկսելու համար։ «Մեր գնահատականներով՝ նրանք 1,2-1,5 մլն մարդու ռեզերվ ունեն»,- ասել է նա, բայց պատրաստվում է «մոտ 200 000 թարմ զինվորների» կենտրոնացում՝ գրոհելու համար ուկրաինական զորքերի արդեն ձգված դիրքերի վրա։


«Ես գիտեմ, որ կարող եմ հաղթել թշնամուն,- ասել է նա,- բայց ինձ ռեսուրսներ են պետք։ Ինձ պետք են 300 տանկ, 600-700 հետեւակի մարտական մեքենա (եւ) 500 հաուբից»։


«(Ուկրաինացի ժողովուրդը) չի ցանկանում տարածքների հարցում փոխզիջման գնալ,- ասել է նախագահ Վլադիմիր Զելենսկին,- եւ դրա համար շատ կարեւոր է... վերադառնալ 1991թ. մեր սահմաններին»,- ներառյալ Ղրիմը։


Նախ, եթե Զալուժնին իրավացի է եւ այսպիսի նոր «հանդերձավորմամբ» նրա զորքերը կկարողանան հետ մղել ռուսական զորքերին, եւ եթե Զելենսկին իսկապես մտադիր է ռազմական ճանապարհով վերադարձնել Ղրիմը, շանսերը, թե Ռուսաստանը կարող է դիմել տակտիկական միջուկային զենքի, կտրուկ ավելանում են։ Երկրորդ՝ բոլորովին հասկանալի չէ, թե որտեղից է Արեւմուտքը վերցնելու այնքան տեխնիկա, որքան ուզում է ուկրաինացի գեներալը։ Մոտ 1 500 միավոր զրահատեխնիկան, որը պահանջում է Զալուժնին, Economist ամսագրի կարծիքով, «ավելի մեծ զինանոց է, քան եվրոպական բանակների մեծ մասի ընդհանուր զրահատանկային ուժերը»։


Միացյալ Նահանգները եւ արեւմտաեվրոպական երկրների մեծ մասն արդեն Ուկրաինա մատակարարել է այնքան շատ զենք ու զինամթերք, որ իրենց սեփական զինանոցները վտանգավոր ցածր մակարդակի վրա են մնացել։ Միայն Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան եւ Գերմանիան ունեն ժամանակակից տանկերի եւ հրետանային սարքերի այնպիսի տեսակներ, որոնք պետք են Ուկրաինային, եւ նրանցից ոչ մեկը մինչ այժմ չի համաձայնել բաժանվել հարյուրավոր նման մեքենաներից, որոնք պետք են իրենց սեփական ուժերին ազգային անվտանգությունն ապահովելու համար։


Եթե Բայդենը Զելենսկուն տրամադրի ամբողջ զենքը, որը խնդրում է նրա գեներալը (ուկրաինացի զինվորների ուսուցման ընդլայնված ծրագրի հետ միասին, որի մասին հայտարարել է Պենտագոնը), գուցե Ուկրաինան կարողանա ժամանակին հասնել բավական առաջընթացի, որպեսզի դուրս մղի Ռուսաստանին Ուկրաինայից։ Բայց մատակարարումն Ուկրաինա (երկիր, որի հետ մենք փոխադարձ պաշտպանության պայմանագիր չունենք), նրանց հարցապնդման շրջանակում, սպառնալիքի տակ կդներ ԱՄՆ ազգային անվտանգությունը՝ սպառելով սեփական զրահատանկային ուժերը։


Եվ հակառակը, եթե  մենք հարյուրավոր տանկեր եւ այլ զրահատեխնիկա ուղարկենք ու սպառնալիքի առջեւ կանգնեցնենք Ռուսաստանի վերահսկողությունը Ղրիմի հանդեպ, շանսերը, թե Պուտինը կդիմի միջուկային զենքի, կավելանան։ Ընդամենը մի քանի օր առաջ Պուտինը հայտարարել էր, որ եթե Ռուսաստանի տարածքը հայտնվի սպառնալիքի առջեւ, նա կդիտարկի միջուկային զենքի կիրառման հնարավորությունը։ Քաղաքական բոլոր կարգի ռուսները Ղրիմը համարում են Ռուսաստանի «սրբազան» տարածք։ Խելամիտ չէր լինի նպաստել եւ աջակցել Ղրիմի դեմ Ուկրաինայի հարձակմանը, որը կարող է հանգեցնել միջուկային պատասխանի։


Անկախ այն բանից, թե որքանով են ամերիկացիները սրտցավ այս պատերազմում ուկրաինացի զոհերի հանդեպ, Վաշինգտոնի առաջին եւ առաջնահերթ պարտավորությունը մեր երկրի անվտանգության ապահովումն է ՆԱՏՕ գծով մեր դաշնակիցների առջեւ փոխադարձ պաշտպանության պայմանագրի մեր պարտավորությունները կատարելիս։


Եթե Կիեւի զենքի ձգտման բավարարումը սպառնալիքի առջեւ է կանգնեցնում մեր սեփական անվտանգությունը, մենք պետք է հրաժարվենք։  Եթե Ուկրաինային աջակցությունը ռազմական առումով բարձր վտանգ է ստեղծում, որ հույսը կորցրած Պուտինը կդիմի միջուկային զենքի, մենք պետք է հրաժարվենք ավելի հեռուն գնալուց, քանի որ մեր սեփական բնակչությունը եւ դաշնակիցները, ամենայն հավանականությամբ, կներքաշվեն մի պատերազմում, որը հաղթանակ ունենալ չի կարող։


Ուկրաինային օգությունը հասկանալի է, եւ ոչ ոք չի կարող կասկածել օգնության այն հսկայական ծավալի հարցում, որը մենք արդեն ցուցաբերել ենք։ Սակայն նախագահ Բայդենի պարտականությունն է՝ ապահովել, որպեսզի  ուրիշներին օգնությունը մեր ազգին չենթարկի մահացու վտանգի»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր