Պեսկովը՝ Պուտինի նմանակների և բունկերում նստած լինելու մասին լուրերին
![](https://mamul.am/images/photos/220613/vladimir-putiny-chaphazanc-kar-n242152-1.jpg)
Նա ընդգծել է, որ երկրի ղեկավարը եղել և մնում է ակտիվ, նա գերազանց առողջական վիճակում է։
«Դուք երևի լսել եք, որ Պուտինն իր փոխարեն շատ նմանակներ ունի, և ինքն էլ նստած է բունկերում։ Հերթական սուտը։ Դուք տեսնում եք, թե ինչպիսի նախագահ ունենք։ Նա, ինչպես եղել է, այդպիսին էլ մնում է... մեգաակտիվ»,- ասել է Կրեմլի խոսնակը։
«Իհարկե, նա երբեք ոչ մի բունկերում չի նստած չի եղել: Սա նույնպես սուտ է: Բունկերում մենք միայն ունենք Սպիտակ տան կառավարության համակարգող վերլուծական կենտրոնը: Սա ֆենոմենալ բարձր տեխնոլոգիաների տարածք է, որտեղ կառավարությունն իրական ժամանակի ռեժիմում տեսնում է այն ամենը, ինչ կատարվում է մեր երկրում»,- հավելել է Պեսկովը։