Խոշոր վթար Երևանում, «Honda»-ին բախվել է արգելապատնեշին, գլխիվայր շրջվելով հայտնվել ճանապարհի մեջտեղում          Վարդան Ղուկասյանն ընտրվեց Գյումրու քաղաքապետ, ներկա 18 մասնակիցներից 18-ն էլ կողմ քվեարկեց նրան       Եթե նույն պայմանն ընդունելի է ԻԻՀ տարածքով անցնելու համար, ինչո՞ւ պետք է ընդունելի չլինի Հայատսանի տարածքով անցնելու համար    

20 մայիս 2022 12:55

Տեսանյութ.Հյուրանոց մուտք գործած պատգամավորներին թույլ չեն տալիս մտնել ֆորումի սրահ.Փաստացի արձանագրենք, որ Փաշինյանը մնալու է փակ դռների հետևում

ԱԺ մի քանի պատգամավորներ մուտք գործեցին «Մարիոթ» հյուրանոց, որի սրահներից մեկում այս պահին ընթանում է Freedom House միջազգային կազմակերպության կողմից կազմակերպված «Հայկական ժողովրդավարությունը» թեմայով ֆորումը:

ԱԱԾ ՊՊԾ պետ Սարգիս Հովհաննիսյանն ընդդիմադիր պատգամավորներին թույլ չտվեցին մուտք գործել սրահ, որտեղ ներկա են իշխանության ու միջազգային կառույցների ներկայացուցիչներ։

«Մենք ուզում ենք ներս մտնել ու միջազգային հանրությանն իրազեկել, թե ինչ  է տեղի ունենում Հայաստանում։ Ես ուզում եմ պատմել քաղբանտարկյալ իմ ընկերոջ մասին, որ պայքարել  է Արցախում»,-ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատագմավոր Թադևոս Ավետիսյանը։

«Փաստացի արձանագրենք, որ Նիկոլ Փաշինյանը մնալու է փակ դռների հետևում, ոստիկանական պատնեշների հետևում։ Նա չի կարող ազատ շրջել Հայաստանում»,-ավելացրեց Աննա Գրիգորյանը։

Հյուրանոց մուտք գործած պատգամավորները սկսեցին վանկարկել «shame»,  «ամոթ», «առանց Նիկոլ Հայաստան», «պայքար»։

Նշենք, որ քննարկմանը  նախատեսված է Նիկոլ Փաշինյանի ելույթը, միջոցառմանը ներկա են ԵՄ և ԱՄՆ դեսպանները, ինչպես նաև իրավապաշտպան մի քանի կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր