Մայիսի 8-ին վթարային աշխատանքներով պայմանավորված ջուր չի լինելու հետևյալ հասցեներում          Մայիսի 8-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով. ՊՆ    

24 փետ 2024 21:37

Արտթերապիան օգնում է հաղթահարել սթրեսը, հոգեբանական տրավմաները, վախերը և մի շարք հոգեբանական խնդիրներ

Արտթերապիան օգնում է հաղթահարել սթրեսը, հոգեբանական տրավմաները, վախերը և մի շարք հոգեբանական խնդիրներ«Ներդաշնակություն գույներում․ ներդաշնակություն հոգեկանում․ ներդաշնակություն կյանքում»։
Ճապոնական ասույթ
 
Արվեստը ներգործում է հոգեկան առողջության վրա։ Այն իր տարբեր դրսևորումներով ընդունակ է թափանցել մարդու հոգեկանի խորքերը։ Հոգեբանական տեսանկյունից արվեստը չափազանց նշանակալի է, հատկապես հուզական դժվարությունները արտահայտելու, հասկանալու և հաղթահարելու համար։ Մասնավորապես այն դեպքերում, երբ մարդը չի կարողանում բառերով փոխանցել զգացողությունները։

Արվեստը թույլ է տալիս հանգստանալ, կենտրոնանալ ներկայի վրա, տեսնել գեղեցիկը, ակտիվացնել աշխարհայացքը նոր տեսանկյունից։ Մտավոր աշխատանքով, գիտությամբ, բիզնեսով զբաղվողների համար անհրաժեշտ է այն՝ մշտապես ռացիոնալ պրոցեսներին նաև զգայական երանգներ հաղորդելու համար։

Կարելի է ենթադրել, որ արվեստը կանխարգելում է նաև հոգեբանական խնդիրները։ Քանի որ օգնում է բարելավել տրամադրությունը, թուլացնել սթրեսը, ցրվել առօրյա հոգսերից, վայելել գեղեցիկը և լիցքավորվել։ Ինչպես նաև նպաստում է ստեղծագործական մտածողությունը և խնդիրների լուծմանը նոր մոտեցումներ գտնելուն։
 
Հատկանշական է, որ արվեստի հետ շփումը մարդուն դարձնում է ապրումակցող, նրբանկատ, զարգացնում է ստեղծարարությունը, հուզական հավասարակշռությունը։ Ինչ խոսք, արվեստի շնորհիվ մարդը կատարելագործվում է, հոգևոր առումով զարգանում, ամրապնդում ներդաշնակությունը։
Պատահական չէ, որ գոյություն ունի արտթերապիան, որը բառացիորեն նշանակում  է «բուժում արվեստով»։ Տերմինը առաջին անգամ օգտագործել է նկարիչ Ադրիան Հիլը 20-րդ դարում։ Արտթերապիան ցուցված է բոլորին՝  և՛ երեխաներին, և՛ մեծահասակներին, և՛ կանանց, և՛ տղամարդկանց։

Արտթերապևտիկ մեթոդները օգնում են հաղթահարել սթրեսը, ճգնաժամային վիճակը, հոգեբանական տրավմաները, վախերը, ցածր ինքնագնահատականը, դեպրեսիան, միջանձնային և ներանձնային կոնֆլիկտները և մի շարք այլ հոգեբանական հարցեր։  Ի դեպ, այն կարելի է կիրառել նաև անձի ներքին ռեսուրսների վերհանման նպատակով։

Հ․գ․թ․, դոցենտ Սոնա Հարությունյան
Hayacq.com

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր