Խոշոր վթար, բախվել են «Nissan» ու «ՎԱԶ 2106», հիվանդանոց է տեղափոխվել 6 հոգի՝ 4-ն անչափահաս          Բադրա Գյունբան Վարազդատ Մինոսյանին Աբխազիայի փոխվարչապետ է նշանակել       Մեր վրայից հոգսը ընկավ, հոգսը բարձեցինք իր ուսերին ու կարող ենք հեշտ ու հանգիստ գնալ ու շարունակել մեր կյանքը    

09 սեպ 2024 19:32

Երևանը փորձում է կրճատել Բաքվի հետ հաշտության պայմանագրի տեքստը՝ այն արագ ստորագրելու համար

Երևանը փորձում է կրճատել Բաքվի հետ հաշտության պայմանագրի տեքստը՝ այն արագ ստորագրելու համարԵրևանը փորձում է կրճատել Բաքվի հետ հաշտության պայմանագրի տեքստը՝ այն արագ ստորագրելու համար։

Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն։

«Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների մասին համաձայնագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի վերջին մեկնաբանությունները տրամադրվել են հունիսին, մինչդեռ Հայաստանն իր մեկնաբանություններն ուղարկել է միայն օգոստոսի վերջին ՝ մոտ 70 օր անց: 

Հայկական կողմը Ադրբեջանի կողմից ներկայացված մեկնաբանություններին համարժեք արձագանքելու փոխարեն փորձել է անտեսել խնդիրները՝ նախագծից հանելով անհրաժեշտ դրույթները:

Այս պահին նախագծի դրույթների մեծ մասը, այսինքն՝ շուրջ 80 տոկոսը, համաձայնեցված են, սակայն որոշ դրույթներ դեռևս համաձայնեցված չեն։

Բայց դա չի նշանակում, որ համաձայնագիրը պետք է ստորագրվի, ինչպես Հայաստանն է առաջարկում ՝ նախագծից չհամաձայնեցված դրույթները բացառելու միջոցով։ Դա անընդունելի է։

Հայաստանը, որը շարունակում է տարածքային նկրտումներն Ադրբեջանի նկատմամբ և փորձում է վերակենդանացնել Մինսկի խմբի աշխատանքը, որը նախկին հակամարտության ժառանգությունն է, բազմաթիվ հարցեր է առաջացնում իր իրական մտադրությունների վերաբերյալ՝ նվազեցնելով «խաղաղության համաձայնագրի» տեքստի ծավալը և կոչ անելով այն ստորագրել ցանկացած ձևով։

Համաձայնագրի նախագիծը ստորագրելու համար Հայաստանն առաջին հերթին պետք է համապատասխան փոփոխություններ կատարի իր Սահմանադրության մեջ, որը հղում է անում մեր երկրի նկատմամբ տարածքային նկրտումներին:

Թեև Հայաստանը տեղյակ է Ադրբեջանի արևմտյան շրջանները Նախիջևանի Ինքնավար Հանրապետությանը միացնող կոմունիկացիաների բացման հարցով գրավոր պարտավորությունների առկայության մասին, սակայն վերջին մոտ չորս տարվա ընթացքում դրանք չի կատարել:

Ինչ վերաբերում է երկրների տարածքներում գործընթացին օտարերկրյա մասնավոր ընկերության ներգրավման գաղափարներին, ապա հարկ է նշել, որ Ադրբեջանը երբեք չի քննարկել իր տարածքում գործընթացին երրորդ կողմի ներգրավումը»,-հայտարարել է նա:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր